cartesius

Ռուբեն Հախվերդյանի երգեր

137 сообщений в этой теме

ՃԵՐՄԱԿ ՁԻՍ

Նորից բացվում է լուսաբացը,

Իմ առաջին ու վերջին սեր,

Երկինքը աչքերիդ պես թաց է,

Ճակատագրից, ճակատագրից,

ճակատագրից պոկված նվեր:

Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր,

Տե՛ս, կորցրել եմ քաջությունս

Իմ թշնամու անունն է սեր,

Բայց նա է հենց, բայց նա է հենց,

Բայց նա է հենց երջանկությունս:

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,

Իմ ոսկեթամբ ժառանգությունը,

Ինչպե՞ս ելնեմ այս անտառից,

Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,

Երբ կորցրել եմ ուղղությունս:

Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց,

Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը,

Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,

Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց,

Բայց ինձ ժպտաց հաջողությունը:

Ես իջեցրել եմ իմ դրոշը

Հպարտություն կոչվող նավի,

Վիճակը իմ խիստ անօրոշ է`

Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,

Պարտության մեջ եմ կամովի:

Ահա իմ փայ երջանկությունը,

Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի,

Իսկ իմ խղճի հաշվետվությունը

Երգի ձևով, երգի նման,

Երգի թևով կփոխանցվի:

Մի կողմ թողեք անմիտ վեճերը,

Աննպատակ ու անտեղի,

Ես կորցրի մտքիս եջերը,

Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն,

Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:

Նորից բացվում է լուսաբացը,

Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,

Երկինքը աչքերդ պես թաց է,

Ճակատագրից, ճակատագրից,

Ճակատագրից պոկված նվեր…

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվածքը չորացել է,

Հայացքի մեջ քո անհույս

Արցունքներդ քարացել են,

Խոհանոցդ մաս-մաքուր,

Ամաններդ լվացված են,

Մեր համով-հոտով մորքուր

Տված հացդ օրհնված է:

Եվ հիմա, նստած մենակ,

Դու հիշում ես քո անցյալը,

Իսկ մատներդ շարունակ

Փորփրում են քո ձավարը:

Մարդը քո` վարպետ Արտաշը

Իր հոգին Աստծուն տվեց,

Ու թեև վարքով անտաշ էր,

Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,

Ու շարեց պատերը տան,

Նա կապեց կտուրը ձեր,

Սարքեց դուռ ու պատուհան:

Իսկ հետո, երբ ծնվեցին,

Զավակները քո աննման,

Տունը քո լցվեց սիրով

Ու շնչով երջանկության

Նա ուներ մի թուլություն`

Մեզանից ո՞վ է անբիծ,

Սիրում էր ընկերություն

Խմիչքի հետ ոգելից:

Ամուսինդ լուռ ու մունջ էր,

Նա մռայլ էր, չխոսկան,

Երբ խմում էր` հայհոյում էր,

Հիշում մորդ անպայման:

Ու թեև քեզ հայհոյում էր,

Բայց իրոք, առանց թույնի,

Վաղեմի սովորություն է`

Մարդ պետք է արտահայտվի:

Բայց հիմա էլ նա չկա`

Տանդ սյունն ու հենարանը,

Մնացել ես մեն-մենակ

Քո դատարկ ու մռայլ տանը:

Զավակներդ չվեցին

Ու թռան օտար ափեր,

Նույնիսկ չեն էլ մտածում,

Որ թողել են քեզ անտեր:

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվացքը չորացել է,

Հայացքի մեջ քո անհույս

Արցունքներդ քարացել են:

Խոհանոցդ մաս-մաքուր,

Ամաններդ լվացված են,

Մեր համով-հոտով մորքուր,

Տված հացդ օրհնված է:

Բարի լույս, տիկին Արուս,

Քո լվածքը չորացել է,

Բարի լույս, տիկին Արուս

Տված հացդ օրհնված է…

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԱՇՈՒՆ

Իմ այգում հիմա աշուն է,

Ես ու ծերացած իմ շունը

Հոտոտում ենք աղբակույտը անցյալի,

Շունս պոչն ուրախ շարժում է,

Աղբակույտից քաշում, հանում է

Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

Դատարկ այգի, ու մի խոնավ քամի,

Եվ ծխացող կույտեր տերևների,

Դատարկ այգի, ու մի խոնավ քամի,

Ու ծխացող հուշերն իմ անցյալի:

Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր,

Հեռացող քայլեր իմ անցյալի,

Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր,

Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի,

Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի,

Մի սև հովանոց, մի լուսանկար

Ու մի հայելի…

Իմ այգում հիմա աշուն է,

Ես ու ծերացած իմ շունը

Հոտոտում ենք աղբակույտը անցյալի,

Շունս պոչն ուրախ շարժում է,

Աղբակույտից քաշում, հանում է

Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

Դատարկ այգի, ու մի խոնավ քամի,

Եվ ծխացող կույտեր տերևների,

Դատարկ այգի, ու մի խոնավ քամի,

Եվ ծխացող հուշերն իմ անցյալի:

Քամին, ցնորված ծերունին

Շուռումուռ է տալիս աղբակույտը

Եվ նստարանին քնած շրջմոլիկը արթնանում է…

Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր,

Հեռացող քայլեր իմ անցյալի,

Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր,

Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի,

Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի,

Մի սև հովանոց, մի լուսանկար

Ու մի հայելի…

Իմ այգում հիմա աշուն է,

Ես ու ծերացած իմ շունը

Հոտոտում ենք աղբակույտը անցյալի,

Շունս պոչն ուրախ շարժում է,

Աղբակույտից քաշում, հանում է

Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՈՐ ՍԱՐԵՐԸ ՄԵՐ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ

Սարերում բացվել են կակաչները,

Սարերում հրդեհ է իսկական,

Լավագույն տղերքը հեռանում են,

Որ երբեք, երբեք էլ ետ չգան,

Լավագույն տղերքը հեռանում են,

Որ երբեք, երբեք էլ ետ չգան:

Երբ նորից բացվեն գարնան դռները,

Ու ծոցվոր հարսները մայրանան,

Կհիշվեն հավերժ այն անունները,

Տղերքի, որոնք արդեն չկան,

Կհիշվեն հավերժ այն անունները,

Տղերքի, որոնք արդեն չկան:

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,

Իր կարմիր գույնով սարերը ներկել,

Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,

Որ սարերը մեր չմնան անտեր,

Որ սարերը մեր չմնան անտեր:

Ես գիտեմ, և սա է իսկությունը`

Ձեր երդումը գինն էր ձեր արյան,

Նոր ծնվածների արիությունը

Կոփվելու է ձեզ հետ անպայման,

Նոր ծնվածների արիությունը

Կոփվելու է ձեզ հետ անպայման

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,

Իր կարմիր գույնով սարերը ներկել,

Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,

Որ սարերը մեր չմնան անտեր,

Որ սարերը մեր չմնան անտեր:

Իսկ անյտեղ պայթում էին ռումբերը,

Եվ նրանք, ովքեր արդեն չկան,

Վերապատմեցին մեր պատմությունը

Կարմիր տառերով իրենց արյան,

Վերապատմեցին մեր պատմությունը

Կարմիր տառերով իրենց արյան:

Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն էր,

Ուր չկան վեճեր կուսակցական,

Մենք կասենք Կեցցե՛ դաշնակցությունը,

Հայ դաշնակցությունը իսկական,

Մենք կասենք Կեցցե՛ դաշնակցությունը,

Հայ դաշնակցությունը իսկական:

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,

Իր կարմիր գույնով սարերը ներկել,

Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,

Որ սարերը մեր չմնան անտեր,

Որ սարերը մեր չմնան անտեր:

Баллада о маках

Рубен Ахвердян

пер. с армянского Карен Налбандян

Расцвели в горах весною маки

Кажется, пожар горит в горах

Лучшие ребята в куртках хаки

Уходили в горы навсегда

А когда весна вернется в горы

И невесты станут матерьми

Вспомним имена парней, которым

Никогда из маков не уйти

Припев:

Это ваша кровь, парни со дворов

Что залила красным снега вершин

В горы вновь и вновь шли из городов

Чтобы не достались они чужим

Вы смогли всё то, что обещали

Но цена за вашу клятву - жизнь

А ведь уходя, как все мечтали

Догулять, допеть и долюбить

Пр.

Там взрывались бомбы и снаряды

И ребята, те что не пришли

Заново историю писали

Алым шрифтом собственной крови

Пр.

Ну а там, где вечное молчанье

Там где нет ни партий, ни вождей

Скажем мы: Да здравствуют дашнаки

Боевой союз страны моей

Пр.

http://www.livejournal.com/users/irukan/228407.html

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՎԵՐԱԴԱՐՁ

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,

Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,

Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,

Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,

Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել,

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,

Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,

Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,

Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,

Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...

Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,

Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,

Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,

Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,

Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,

Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,

Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,

Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,

Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա

Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,

Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,

Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,

Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,

Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,

Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,

Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ

Գնացին տղերքը ու կորան հեռվում,

Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,

Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,

Ասես լեռներից մեր արյուն է հոսում,

Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,

Ասես լեռներից մեր արյուն է հոսում:

Հեռացան տղերքը, կորան մշուշում,

Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,

Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,

Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,

Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,

Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:

Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում,

Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում:

Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս,

Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս:

Գնացին տղերքը ու կորան հեռվում

Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,

Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,

Ասես լեռներից մեր արյուն է հոսում,

Կարմիր կակաչները ներկել են դաշտերը,

Ասես լեռներից մեր արյուն է հոսում:

Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,

Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում,

Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս,

Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:

Հեռացան տղերքը, կորան մշուշում,

Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,

Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,

Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում,

Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը,

Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում:

Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս,

Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի,

Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ

Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս,

և ո՞ւր ես շտապում,

անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի:

Սարերի քամին ինչ-որ բան շշնջում

ու կորչում է հեռվում,

անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին...

Ես գալիս եմ շատ հեռուներից,

ավերակ դարձած քո Հայրենիքից,

որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին,

Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին:

Սպասիր քամի, և ինձ լսիր,

թե ինչ կասեմ,

քիչ հանդարտվիր, և ինձ լսիր,

թե ինչ կասեմ,

որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին,

Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին

Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,

արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,

Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,

կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին,

Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,

մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

փնտրվում է ԻՄ ՈՒՐՎԱԿԱՆԸ և ուրիշ երգերի թեքստերն ու թարգմանությունները :shljapa:

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԼՈՒՍԻՆՆ ՈՒ ՇՈՒՆԸ

Ես ու լուսինը միասին

Մոտեցանք սառած ջրափոսին

Եվ գիշերը ժամը երկուսին

Երգեցինք այս երցը այն մասին

Թե ինչ՞ու են պոետները և շները ընկերներ

Որովհետև նրանք գիշերը

Սիրում են լուսնոտ երգեր

Որ մեր կյանքն աղավաղում են

Ցերեկներն անիրական

Գիշերները մենք գտնում ընք

Մեր դեմքերը իսկական

Մութ ամպեր մի փակեք լուսնի դեմքը

Թույլ տվեք զրույցը ավարտել

Ես, լուսինն, այն շունն ու ջրափոսը

Շատ վաղուց իրար չէնք հանդիպել

Շունը որ կանգնած էր իմ կողքին

Դունչը մոտեցրեց ջրափոսին

Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին

Եվ ասաց դատարկ այդ ափսեին

Որ իր հայրը ցեղական էր

Մայրն անհայտ ցեղի մի շուն

Նրանց կապն օրինական չէր

Ու ծնվեց մի որբ անտուն

Որ անվերջ այս գզվրտոցը

Հանուն մի կտոր հացի

Ապրելու միակ միջոցն է

Որ կյանքից չուտես քացի

Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է

Ու լուսնի դատարկ ափսեն է շողշողում

Կան մարդիկ որոնք այնտեղ թքում են

Իսկ ոմանք երգեր են որոնում

Եվ հանկարծ ջրափոսից սառած

Դուրս լողաց լուսինը սփրթնած

Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց

Եվ ահա թե ինչ նա շշնջաց

Որ երցերը մեր ցավերն են

Բոլորից թաքուն պահած

Որ գիշերը մենք ոռնում ենք

Աշխարհի դեմ դառնացած

Ու մի պահ մեր դեմ բացում է

Դրախտի դռներն աստված

Շներին նա կերակրում է

Ու փակում վերքերը բաց

Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են

Պոետներն ունեն գինի ու հաց

Եվ երգեր այնտեղ ոչ թե ոռնում են

Այլ երգում են մինչև լուսաբաց

Ու պոկում են շղթաները

Պոետները ու շները կատաղած

Գիշերվա մեջ համբարձվում է

Նրանց երգն աղոթք դարցած

Ու թռչում են պոետները

Շների հետ խենթացած

Այնտեղ ուր արդեն բացել է

Դրախտի դռներն աստված

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՇՆԵՐԸ

Ես ցիտեմ թե ովքեր են տերերը

Ում ձեռքից են ուտում էս շները

Ես ցիտեմ

Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը

Բայց սովից կատաղած են շները

Եվ հիմա

Հենց էնպես չեն հաչում էս շները

Ուշացրել են մի քիչ նրանց կերը

Ուշացրել

Կերակրե'ք, չ՞է որ դուք եք տերերը

Որ հանկարծ մեզ չուտեն էս շները

Կերակրե'ք

Վայելե'ք ձեր համեղ պատառները

Մնացորդը ուտեն թող շները

Որ լռեն

Թե չէ վախն այցելում է գիշերը

Երբ սովից կատաղած են շները

Զգուշագե'ք

Փակեգե'ք շատ ամուր ձեր դռները

Փողոցում թող մնան պոետները

Եվ մարդիկ

Ում համար միևնույն են տերերը

Եվ հատուկ կատաղացրած շները

Միևնույն

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԴՈՒ ԵՍ ԻՄ ՄԻԱԿԸ

Նա է իմ միակ, միակ իմ սերը

Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը

Դուք ասում եք ինձ որ նա անբան է

Ես ասում եմ ձէզ' դա դատարկ բան է

Սիրում եմ նրան ու վերջ,

Իսկ դուք

Բամբասում եք անընդմեջ

Իսկ դուք

Բամբասում եք անընդմեջ

Անընդմեջ

Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում

Քայլում եր մի տղա, ձեռքերը գրպանում

Սուլում եր ու ժպտում, չգիտես թե ո՞ւմ

Քայլում եր փողոցով, չգիտես թե ո՞վ

Պատուհանիդ լույսը դեռ վառվում է

Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է

Պատուհանիդ լույսը դեռ վառվում է

Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է

Պատուհանդ բագ արա ու տես

Փողոցում կանգնաց սպասում եմ ես

Փողոցում կանգնաց սպասում եմ ես քէզ

Իսկ այդ ժամանակ, աղջկա սենյակում

Տիրում եր կատարյալ իրարանցում

Հայրիկը աղջկա' գիտության թեքնածուն

Ասում եր մայրիկին' տնային տնտեսուհուն

Ա՜խ նորից եկավ այս հիմար լակոտը

Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը

Ա՜խ նորից եկավ խուլիգան լակոտը

Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը

Ու առանց անդրավարտիկ հայրիկը

Ասում էր «ա՜խ ես դրա...»

Մմայրիկը լսում էր նրան

Նա է իմ միակ, միակ իմ սերը

Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը

Դուք ասում եք ինձ որ նա անբան է

Ես ասում եմ ձէզ' դա դատարկ բան է

Սիրում եմ նրան ու վերջ,

Իսկ դուք

Բամբասում եք անընդմեջ

Իսկ դուք

Բամբասում եք անընդմեջ

Անընդմեջ

Պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ

Պա պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ

Պա պա պա պա պա պամ պա պա պամ պա պա պամ

Պա պա պա պա պա պամ

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԵԶԸ

Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,

Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,

Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,

Հավատա՛ ինքդ քեզ,

Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,

Հավատա՛ քո հոգուն,

Հավատա՛ ինքդ քեզ,

Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,

Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու

Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,

Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,

Քեզ կրթել են, ցլիկ, դարձրել բանող եզ,

Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,

Եվ վարիր այս անվերջ սևահողը,

Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,

Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,

Մինչև կբացվի առավոտը:

Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը

Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,

Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,

Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է

Օրենքները փակել են դռները բոլոր,

Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,

Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները

Լուսեղեն երազները բոլոր:

Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,

Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,

Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,

Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,

Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,

Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:

Եղիր հե՛զ, բանող ե՛զ,

Եվ վարիր այս անվերջ սևահողը,

Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,

Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,

Մինչև կբացվի առավոտը:

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԲԱԺԱՆՈՒՄ

Գուցե նորից մենք հանդիպենք

Պետք չէ բախտից արաջ ընկնել

Գուցե դառնաս դու երջանիկ

ՈՒրիշի հետ քնքուշ իմ սեր

Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ

Դու դեռ խաղում ես կյանքի հետ

Երես արած պստիկ փիսիկ

Քնքուշ իմ սեր

Եվ ես այսօր թողնում եմ քեզ

Դա ինձ համար այնքան դջվար է

Եվ ես սեղմում եմ ատամներս

Որ չխոսեմ, բայց անհնար է

Իմ սեր, այսօր թողնում եմ քեզ,

Եվ ես փակում եմ իմ աչքերը,

Որ չմատնեմ հոգուս խռովքը,

Բայց ինձ համար այնքան դջվար է

Պահել խոսքերն այս իմ սրտում

Դու ինձ ասում ես - Կսպասեմ,

Չիմանալով որ դա երկար է

Դու ինձ ասում ես - Կսպասեմ,

Չկարծելով որ դա դջվար է

ՈՒ անհնար է քեզ համար,

Չե որ այնքան դու գեղեցիկ ես,

Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ,

Եվ կյանքը դեռ դու չգիտես

Քեզ կսիրեն շատ տղաներ

Ընտրիր նրան ով որ արժանի է,

Իսկ ինձ համար դու կաղոթես,

Եթե երբեմն ինձ հիշես...

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԳԱԶԱՆԱՆՈՑ

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,

Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ

Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,

Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու

Երբ երգը դառնում է վախեցած գազան

ՈՒ փակված վանդակում ջահերին ե զարկվում,

Երգը դառնում է վիրավոր լուսան,

Երգը թռիչքի է պատրաստվում

Երգը լրում է ու քնաց ձևանում,

Գալիս է պահը - նա պայթում է, պայթում.

Գիշերը հանգիստ քնած էր գետաձին,

Եվ անշարջ էր նրա հաստ մարմինը,

Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն

Առյուծը նախկին մրապում էր

Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում,

Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում.

Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,

Նրան միս շպրտեցին, բայց նա չլրեց

Գայլը հիշել էր տապաստանն իր արձակ,

ՈՒ խենթացել էր գայլը միայնակ

Եվ լսվեց կրակոց, եվ ոռնոցը լրեց,

Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց

Լուսնի արծաթում - կարմիր արյան լճակ,

Մեռնում էր վանդակում գայլը միայնակ

Գայլը մեռնում էր - ջպիտը դեմքին,

Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին,

Աչքին երևում էր տապաստանն իր արձակ,

Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին

Երբ երգը դառնում է վախեցած գազան

ՈՒ փակված վանդակում ջահերին ե զարկվում,

Երգը դառնում է վիրավոր լուսան,

Երգը թռիչքի է պատրաստվում

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,

Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ

Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,

Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԵՐԲ ՉԿԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐ

Երբ չկային բարձրահարկ շենքեր,

Երկինքը շատ էր, շատ էր մեծ,

Եվ աստղերը պայծառ, աստղերը

Ներկայացում էին սարքում ամեն գիշեր.

Երբ մեծացա, շենքերը բարձրացան,

Եերկինքը մոտեցավ տխուր շենքին,

Երկինքը խլեցին բարձրահարկ շենքերը,

Աստղերը մեզանից հեռացան, հեռացան

Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,

Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ

Կապույտ երկինք, կանաչ արև,

Բակում կային անթիվ ջերմակ աղավնիներ,

Թռչում Էին նրանք կապույտ երկինք ի վեր

Եվ իրենց հետ բերում ուրիշ աղավնիներ

Մի օր հանկարծ շենքերը բարձրացան,

Աղավնիները մի օր ետ չդարձան,

Մի օր հանկարծ շենքերը բարձրացան,

Եվ մարդիկ հանկարծ փոքրացան, փոքրացան

Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ,

Մարդիկ հանկարծ դարձան հոգնած ու մտահոգ

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԵՐ

Իսկ ծովի վրա մակույկ է լողում՝

Լուսնի արահետ, փայլող ալիքներ,

Ծովափին մարդիկ ձևեր են թափում,

Հիշիր, սա վերջին իրիկունն է մեր:

Այս կուրորտային պոքրիկ քաղաքում

Խաղում են մարդիկ մշակված դերեր,

Այստեղ իսկապես իրար չեն սիրում,

Ափսոս սա վերջին իրիկունն է մեր:

Դե, մնաս բարով, քնքուշ շիկահեր,

Եղիր երջանիկ, էլ չենք հանդիպի,

Մենք պետք է թռչենք տարբեր քաղաքներ,

Փողերս պրծան, արցունք մի թափի:

Ծովը վաղուց է հաշիվը կորցրել

Ափին մոռացված սիրո խոսքերի,

Որքան զույգեր են այստեղ համբուրվել,

Ինչպես ափի հետ ալիքը ծովի:

Կյանքը կրկնվող երազ է թվում,

Եկ փոխանակենք հասցեները մեր,

Արդեն գեղեցիկ բարեր ենք փնտրում,

Ափսոս, սա վերջին հանդիպումն է մեր

Իսկ րեստորանում ջութակը հանկարծ,

Ինչ որ բան հիշեց, կամ էլ ափսոսաց,

Եվ ջութակի հետ կիթառը զնգաց,

Գուցե սեր է սա, այլ ոչ թե արկած:

Իսկ ծովի վրա մակույկ ե լողում՝

Լուսնի արահետ, փայլող ալիքներ,

Ծովափին մարդիկ դերեր են խաղում,

Դե, մնաս բարով, ծովափնյա իմ սեր:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՇՈԳ ԿԻՐԱԿԻ

Փողոցով քայլող մարդկանց դեմքերից

Ձանձրույթը կպչում ու պոկ չի գալիս

Նեխած դիակներ

Եվ շոգ կիրակի

Արդեն մի ամիս անձրև չի գալիս

Ծոգն անտանելի հանգիստ չի տալիս

Փողոցը հալվում ու լող է տալիս

Արդեն մի ամիս ինձ դուր ես գալիս

Վաղը չգիտեմ գուցե չլինեմ

Գուցե իմ վերջին երգը հորինեմ

Իմ շոգ կիրակի

Ես քոնն եմ ընդմիշտ

Եվ քեզնից երբեգ ես չեմ բաժանվի

Եվ օրացույցից կպոկվի դարձյալ

Մի շոգ կիրակի, անփող կիրակի

Անտուն ու անտեղ դատարկ կիրակի

Մի շոգ կիրակի ու մի մեծ դագաղ

Տանում են մարդիկ փողոցով երկար

Եվ նրանց հոգնած և բութ դեմքերից

Ճանջերը կպչում ու պոկ չեն գալիս

Ճանջերը կպչում ու պոկ չեն գալիս

Ո՜ խեղճ հանգուցյալ

Պառկած դագաղում

Դու էլ ես ինձ պես շոգից տառապում

Ինչ դեռ քո հոգին իմ հոգու նման

Օտար ափերում անձրև է փնտրում

Օտար ափերում անձրև է փնտրում

Իմ շոգ կիրակի

Ես քոնն եմ ընդմիշտ

Եվ քեզնից երբեգ ես չեմ բաժանվի

Եվ օրացույցից կպոկվի դարձյալ

Մի շոգ կիրակի

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԿԱՆՉԻՐ ԻՆՁ (ՔՈ ԴՂՅԱԿԸ)

Կանչիր ինձ քո դղյակը և ես կգամ

Վերջին, վերջին անգամ կխոստանամ

Չհարբել, չհայհոյել քեզ, չաղմկել

Կանչիր ինձ քո դղյակը և ես կգամ

Մաքուր, մաքուր ինչպես ոչ մի անգամ

Ես կհագնեմ կոստյումը իմ տոնական

Ներս կմտնեմ ու հայրիկիդ մեղմ կժպտամ

Ու մայրիկիդ կցանկանամ առողջություն

Հայրիկիդ հետ ես կխոսեմ պատերազմից

Ու կփորձեմ քո մայրիկի կարկանդակները

Իսկ հետո լուռ ու ամոթխած կպապանձվեմ

Ու ծնողներդ իմաստուն կհասկանան

Որ եկել եմ քեզ ուզելու իմ աննման

Ու նրանք լուռ ջահելներից կհեռանան

Ու նրանք լուռ ու առանց մեզ կուրախանան

Նրանք երբեք, նրանք երբեք հեն հասկանա

Որ այսպես ու խելագառ էլ կմնամ

Կանչիր ինձ քո դղյակը բայց մի մոռանա

Որ դղյակիդ ցուրտ պատերում չեմ դիմանա

Ու եթե դու սիրում ես ինձ ոչ տոնական այլ իսկապես

Քեզ կծեծեմ, կհայհոյեմ առաջվա պես

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՇԱՏԱԽՈՍ ԱՆՁՐԷՎԸ

Մի օր ես քեզ կտեսնեմ

Պատուհանի մոտ կանգնած

Երբ անձրևը կթափվի

Մայչերի վրա հոգնած

Շատախոս անձրևը, շատախոս անձրևը

Երկնքից թափվում է ցած

Նա ինձ հիշեցնում է, նա ինձ հիշեցնում է

Երջանիկ օրերն անցած

Ես,

Անձրևի ձայնը լսելիս

Հիշում եմ մեզ, իմ սիրելիս

Անձրևի տակ

Համբուրվելիս

Շատախոս անձրևը, շատախոս անձրևը

Երկնքից թափվում էր ցած

Նա մեզ հետ երգում էր, նա մեզ հետ երգում էր

Երջանկությունից հարբած

Մարդիկ կեղծ ու բարեպաշտ

Մեղավոր են անկասկած

Որ քաղաքը լի է միշտ

Բամբասանքներով հանված

Եվ քո արցունքները, անձրևի պես սեր իմ

Ցեխոտ մայթերին մնաց

Եվ քո քնքուշ սերը, և մեր երթումները

Ա՜խ կեղտոտվեցին հանկարծ

Եվ քո արցունքները, անձրևի պես սեր իմ

Ցեխոտ մայթերին մնաց

Եվ քո քնքուշ սերը, և մեր երթումները

Ա՜խ կեղտոտվեցին հանկարծ

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻՐ

Եթե իմանայիր

Որքան եմ լաց եղել ես

Քո գնալուց հետո

Որքան եմ քեզ փնտրել

Եթե հավագեին

Իմ բոլոր արցունքները

Ու սարքեին մի լիճ

Ուր լողային աստղերը

Եթե այնտեղ գային

Բոլոր սիրահարները

Ու նրանց պատմեին

Սիրո մասին աստղերը

Նրանք կիմանային

Որ սերը մի գիշեր է

Երբ կորչում են աստղերը

Կորչում է նաև սերը

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԻՆՁ ՍԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ

Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,

Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։

Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,

Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։

Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,

Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։

Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,

Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։

Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,

Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։

Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,

Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։

Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,

Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։

Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,

Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։

Կահագանգի նա իր ղեկավարությանը,

Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։

Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,

Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։

Գինում խեղդված կճչա խցանահանը,

Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,

Գուցե և ձեգ ընդունի իմ ուրվականը։

Չզարմանաք, մի՞թե դա է էականը,

Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։

Ինձ մի փնտրիր, ոստիկան,

Ես քեզ համար չեմ ես չկամ։

Դու ինձ ինչքան էլ որոնես,

Ուրվականիս կհանդիպես։

http://www.livejournal.com/users/hakhverdyan/5076.html

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԿԵՍԳԻՇԵՐ

երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր,

Նա ուներ խենթ փայլը աչքերիդ,

Գարնան առավոտվա պես անուշիկ էր

Ու դեմքին՝ գաղտնիքը հայացքիդ։

Լճակի խորքում վառվում էին աստղերը,

Այնտեղ, ուր վտառներն են ձկների,

Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,

Ով ինձ խենթացրեց կեսգիշերին։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր

Լճակի հայելում ջրահարս է հայտնվել,

Կեսգիշեր, կեսգիշեր։

Երազանքս՝ իմ թաքուն երջանկությունն էր,

Որ դու այրեցիր կեսգիշերին,

Լոկ մի ճիչ, իսկ հետո լռություն էր,

Ու ցրվեց վտառը մկների։

Լճակի խորքում մեռնում էին աստղերը,

Քամին փշրել էր լճի հայելին,

Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,

Տեսա ու կորցրի կեսգիշերին։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր

Լճակի հայելում սիրահար է հայտնվել,

Կեսգիշեր, կեսգիշեր։

Ցրվեց մշուշը, հեռացավ և հուշը,

Աստղերն անհետացան լճի խորքում,

Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,

Տեսա ու կորցրի մի գիշերում։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր

Լճակի հատակում մեկն ինձ սեր է գուշակել։

Կեսգիշեր, կեսգիշեր։

http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

спасибо тебе огромное, Cartesius jan! Я эту страницу только увидела.

Du bist ein Schatz! :girlkiss:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Du bist ein Schatz! :girlkiss:

Ես գիտեմ: :diana:

Изменено пользователем cartesius
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

У кого есть слова "Սա Երևանն է"

Ներս արի ներս արի, ինչ ես կանգնել

Ինչ ես հիմար ժպիտով քարացել

:)хотелось бы очень при очень. пожалуйста :flower:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте учётную запись или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать учётную запись

Зарегистрируйтесь для создания учётной записи. Это просто!


Зарегистрировать учётную запись

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас