arthur

Пресс-Клуб

112 сообщения в этой теме

Президент Армении наградил почетными званиями группу журналистов представляющих только провластные масс-медиа

По указам президента РА Роберта Кочаряна от 14 сентября в связи с 15-летием провозглашения независимости Армении почетными званиями и медалями награждены журналисты представляющие СМИ или вещание для национальных меньшинств, а также представителей только провластной электронной или печатной прессу.

Как сообщили из пресс-службы президента РА, за многолетнюю работу в сфере журналистики званием Заслуженного журналиста Республики Армения награждены:

........

фотограф президента РА Мартин Абетович Шахбазян,

........

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Вот это мне понравился)))

Как будто с луны свалились а насколько я знаю та кто руёводит фондом "Айястан" вроде когда то была министром в правительстве НКР))

http://lragir.am/src/index.php?id=6&l_id=16921&firstpg=1

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Наглости соседей нет предела... на воре шапка горит

В Совете Европы был обсужден документ "Состояние памятников культуры Азербайджана, находящихся на территории Армении"
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

անաչառ լրատվությանը սպասելիս

Վստահո՞ւմ է արդյոք հասարակությունը ԶԼՄ-ներին եւ ակնկալո՞ւմ է ընտրությունների ընթացքում ստանալ անաչառ լրատվություն: Հարցի պատասխանը ստանալու համար «Հայելի» բանավեճի ակումբը Երեւանում 600 հոգու շրջանում իրականացրել է սոցհարցում, որի արդյունքներն էլ երեկ ներկայացրել են լրագրողներին: Եւ այսպես` հարցվածների 80 տոկոսը թերթեր չի կարդում, որոնցից 57 տոկոսը` սոցիալական վիճակի, իսկ 43-ը` մամուլի նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Հարցվածների 13 տոկոսը մամուլի ակտիվ ընթերցող է, բայց դրանով հանդերձ` առանձնապես չի վստահում մամուլին: Եւ միայն 7 տոկոսն է անվերապահորեն վստահում մամուլին ու վստահ է, որ ընտրությունների ժամանակ կստանա անաչառ լրատվություն: Էլեկտրոնային լրատվամիջոցների մասով պատկերը հետեւյալն է. հարցվածների 57 տոկոսը վստահում եւ հավատում է ռադիոլրատվությանը, 13 տոկոսը վստահում է հեռուստաընկերություններին, 19 տոկոսը չի վստահում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին, իսկ 11 տոկոսը վստահում է թե՛ մեկին, թե՛ մյուսին: Ահա այս սոցհարցման թեմայի շուրջ երեկ «Հայելի» ակումբում ծավալվեց քննարկում` «Հայք» եւ «Տարեգիր» թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանի, «Ռադիոլուրի» գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Եւ այսպես, կարո՞ղ է ընթերցողը ընտրություններին ակնկալել անաչառ լրատվություն: Մինչ այս հարցին անդրադառնալը, հարկ եղավ պարզել` իսկ ի՞նչ ասել է անաչառ կամ օբյեկտիվ լրատվություն: Նիկոլ Փաշինյանի կարծիքով` օբյեկտիվ լրատվությունն այն է, երբ լրագրողը իր ընկալածն է ներկայացնում ընթերցողին, այլ ոչ թե նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի գրածը: Եւ հատկապես, եթե երկրում կատարվածը հանցագործություն է, անհնար է անաչառ լինել. անաչառ կարելի է լինել Նիգերիայի ինչ-որ ցեղախմբի, բայց ոչ` սեփական ճակատագրի նկատմամբ: Վասակ Դարբինյանը անաչառություն համարեց ուրիշի խոսքը կամ փաստը չխեղաթյուրելը, իսկ սեփական մեկնաբանությունը, վերաբերմունքը մնացած բոլոր պարագաներում, ըստ նրա, պիտի լինեն: «Ռադիոլուրի» խմբագիրը թեեւ վստահեցրեց, որ գալիք ընտրություններում իրենք փորձելու են հնարավորինս անաչառ եւ բազմակարծիք լրատվություն տալ, այնուամենայնիվ, խոստովանեց, որ «օբյեկտիվ լրատվամիջոց աշխարհում գոյություն չունի»: Այդ դեպքում, ինչպիսի՞ լրատվություն պիտի ակնկալի հասարակությունը ընտրությունների ժամանակ: Ներիշխանական խմորումները Արթուր Սահակյանին հիմք են տալիս ասել, թե այս ընտրություններին նախորդների պես ճամբարները իշխանականի եւ ընդդիմադիրի չեն բաժանվելու, քանի որ «հիմա ընդդիմությունը իշխանության մեջ է, իշխանությունը միատարր չէ, նրանց մեջ կռիվ է գնալու, եւ այդտեղ ընդդիմությունը շահելու է»: Այսինքն, այդ պայքարի ժամանակ իշխանությունների դարդը ընդդիմությունը չի լինելու, «Ռադիոլուրն» էլ օգտվելու է դրանից ու ընդդիմությանը եթեր է տալու: Մինչ «Ռադիոլուրը» նախապատրաստվում է ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե ընտրություններն արդեն եղել են: Ըստ նրա` մնացել է միայն ազատ եւ թափանցիկ քվեարկությունը, որի ժամանակ մարդիկ պիտի հոժարակամ ընտրեն` ո՞ւմ ստրուկն են ուզում լինել` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի: Հետեւաբար` այդպիսի ընտրությունները պետք է մերժել: Վասակ Դարբինյանն էլ որպես ամփոփիչ խոսք առաջարկեց հասարակությանը պիտակներ կպցնելու փոխարեն` կարեկցել նրան: Քննարկումը թեեւ անցավ շատ բուռն, բայց հարցն այդպես էլ մնաց բաց: Այն, իհարկե, ունի լուծման ձեւեր. ասենք` բոլոր լրագրողները միանան եւ ցանկանան լրատվական դաշտը փոխել, այսինքն` ընդվզեն բոլոր տեսակ «տաբուների» դեմ: Սա կարող է արդյունավետ լինել, բայց միայն մի դեպքում` եթե միանան բոլորն անխտիր: Սակայն հազիվ թե դա հնարավոր լինի, քանի որ երբ քննարկումից 15 րոպե հետո դահլիճից դեմոնստրատիվ հեռացավ հ2-ի նկարահանող խումբը, պարզ դարձավ` կա լրագրողների մի «բանակ», որին փոփոխություններ պետք չեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐՈՎ

«Կա՞ Հայաստանում լրատվամիջոց, որը ասում է, որ օրինակ` Գագիկ Ծառուկյանը բռնաբարության համար դատված մարդ է: Կոնկրետ փաստերի արձանագրման մասին եմ խոսում` կա՞ այդպիսի լրատվամիջոց»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած քննարկման ժամանակ, խոսելով օբյեկտիվ եւ անաչառ լրատվության մասին, նման հայտարարություն է արել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ներկաներին հիշեցրել է, որ ԲՀԿ ղեկավարը դեռ ԽՍՀՄ տարիներին բռնաբարության համար դատված է եղել, բայց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արդարացվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանի կողմից: Խոսելով հայրենի եթերում իշխանական հայտնի անձանց հեգեմոնիայի մասին` Փաշինյանը նկատել է. «Քիչ է մնում` ուղիղ եթերում հեռարձակեն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հանուն երկրի անվտանգության չիշիկ անում»:

hzh.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՄԻԱՅՆ ՑՈՒՅՑՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: Հիվանդանոց: Վիրահատարան: Բժիշկները բարդագույն վիրահատություն են իրականացնում: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը միջանցքում անընդհատ գոռգոռում է, թե բոլոր բժիշկները մարդասպաններ են, նրանց բոլորին անհապաղ գնդակահարել է պետք, հետո հարձակվում է միջանցքով դեպի վիրահատարան շտապող բուժքույրերի վրա, խլում դեղորայքը, լուսամուտից դուրս շպրտում, հետո շարունակում գոռգոռալ... Վիրահատությունը բարեհաջող է ավարտվում, հիվանդը ոտքի է կանգնում, իսկ միջանցքի «հերոսը» հիմա էլ սկսում է գոռգոռալ, թե բժիշկները, միեւնույն է, ուզում էին սպանել հիվանդին, եւ նա փրկվել է միայն այն պատճառով, որ ինքը միջանցքում հարբած դեբոշներ էր սարքում:

Անհավանակա՞ն պատմություն է: Կներեք, բայց դա մենք չենք հորինել: Բառացիորեն երկու օր առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին իրենք Երեւանի կենտրոնում իշխանությունների դեմ ցույցեր չանեին, մենք պատերազմում չէինք հաղթի: Ահա այդպես: Իշխանությունները ծանրագույն պայմաններում, լիակատար շրջափակման մեջ, անհավանական ջանքերի գնով պատերազմ էին ղեկավարում եւ ի վերջո փայլուն հաղթանակ ապահովեցին, իսկ այդ ընթացքում Վահան Հովհաննիսյանն ու իր նմանները հանրահավաքներ էին անում ու հայտարարում, թե «ազգադավ իշխանությունները ծախում են Ղարաբաղը», ու պետք է նրանց բոլորին կախել ծառերից: Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ որեւէ մեկը մտադիր չէ ծախել Ղարաբաղը (եթե մտադիր լիներ, ոստիկանության հատուկ ստորաբաժանումները Լաչինի միջանցքը պաշտպանելու փոխարեն այդ հանրահավաքները կցրեին), բայց Վահան Հովհաննիսյանը նաեւ դրա «հակափաստարկը» գտավ: Ավելի ճիշտ` երեւի Քոչարյանը հուշեց: Հիշո՞ւմ եք, սարի ծերին նստած` արծվենի հայացքով նայեց-նայեց Ստեփանակերտի համայնապատկերին, ապա աչքերը կկոցեց ու կամացուկ, իբր իմիջիայլոց ասաց, թե մենք տարածքները Հայաստանի իշխանություններից թաքուն էինք ազատագրում, նրանք խաբար չէին: Հիմա էլ ահա Վահան Հովհաննիսյանն է հայտարարում, թե այդ հաղթանակները ձեռք են բերվել իրենց հանրահավաքների շնորհիվ:

Այո, բայց դեղորայք հասցնող բուժքույրերի վրա դաշնակները չէին հարձակվում, չէ՞: Թարսի պես` հարձակվում էին: Այսինքն, խնդիրը միայն բարոյական վնասը չէր, կոնկրետ նյութական վնաս էլ էին հասցնում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանին: Բերենք միայն մի օրինակ: 1998թ. իշխանափոխությունից հետո բարձրաստիճան դաշնակցականներից մեկը հրապարակավ հայտարարեց, որ նախորդ տարիներին իրենց «կառոյցները» հաջողացրել են սառեցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված խոշոր գումարներ, թույլ չեն տվել, որ այդ գումարները մտնեն Հայաստան (այսինքն` նաեւ Ղարաբաղ), ու դա անում են հիմա` «իրավիճակի փոփոխությունից» հետո: Հասկացա՞ք: Երկիրը պատերազմի մեջ է եւ ոչ մի կերպ չի կարողանում ծայրը ծայրին հասցնել, սփյուռքահայերը գումար են հավաքում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ օգնեն Հայաստանին ու Ղարաբաղին, իսկ դաշնակցական «կառոյցները» թույլ չեն տալիս, որ այդ գումարները գան Հայաստան, որովհետեւ իրենք իշխանության մեջ չեն:

Իսկ գուցե Վահան Հովհաննիսյանն ուրիշ բացատրություն է՞լ ունի, թե ինչու էին դաշնակները պատերազմի տարիներին խարխլում ներքաղաքական կայունությունը: Այո, ունի: Ահա նրա բացատրությունը` բառացի մեջբերմամբ. «Դա բոլորովին այլ էպոխա էր, եւ իշխանությունը, պետականությունը դեռ ամուր չէր Հայաստանում»: Փայլուն պատասխան է: Երկիրը գտնվում է պատերազմի մեջ, բայց պետականությունը դեռ ամուր չէ: Ի՞նչ պետք է անել, եթե ուզում ես, որ պետությունը հաղթի այդ պատերազմում: Պատասխանը միանշանակ է. պետք է ամրացնել պետականությունը: Իսկ Վահան Հովհաննիսյանի ասածը հակառակն է. պետք է հակաիշխանական հանրահավաքներ անել, որովհետեւ պետականությունը դեռեւս ամուր չէ: Ցանկացած նորմալ տրամաբանող մարդ կասի, որ սա թշնամու պատասխան է: Եվ ճիշտ կասի: Ի վերջո, պատերազմի տարիներին ամբողջ աշխարհում ընդամենը երկու կազմակերպություն կար, որ ձգտում էր ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Մեկը Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունն էր, մյուսը` «Դրո» կառույցը;

Ի դեպ, թող որեւէ մեկը չկասկածի: Եթե, Աստված չանի, վաղը պատերազմը վերսկսվի, ՀՅԴ վերնախավից ոչ մեկը ճակատ չի գնալու: Նորից հավաքվելու են Երեւանի կենտրոնում ու պահանջելու են իսկույն կախաղան հանել իշխանություններին: Սա փորձված տարբերակ է: Եթե հաղթենք` կասեն, որ իրենց հանրահավաքների շնորհիվ ենք հաղթել, եթե պարտվենք` կասեն «տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, սրանք դավաճաններ են»:

Տեսակն է այդպիսին:

ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

chi.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ. ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԱՆՄԵՂ ԵՆ

[15:53] 22 Դեկտեմբերի, 2006

Այսօր Վճռաբեկ Դատարանը բոլորի համար անսպասելի, աննախադեպ եւ սենսացիոն մի որոշում է կայացրել. անմեղ են ճանաչվել Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, որոնք դատական համակարգի նախորդ երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել եւ մեղադրվում էին զինծառայության ժամանակ երկու այլ զինծառայողի սպանության համար: Նշենք, որ սա անկախ Հայաստանի դատական համակարգի եւ Վճռաբեկ դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կայացվել է անսպասելի մի որոշում, եթե նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մինչեւ վերջին պահը համոզված հայտարարում էր, որ երիտասարդները մեղավոր են ու նաեւ մասնակցում էր այսօրվա դատավարությանը:

Հիշեցնենք, որ տղաներն արդեն կալանքի տակ են 3 տարուց ավելի, իրենց անմեղությունն ապացուցելու համար երիտասարդները երկարատեւ հացադուլ էին հայտարարում, ինչը ավարտվում էր օրգանիզմի հյուծվածությամբ, դրա պատճառով ուշագնաց էին լինում դատական նիստերի ժամանակ, փորձում էին կարել բերանները եւ բողոքի այլ միջոցների էին դիմում: Ռազմիկը այժմ տուբերկուլյոզով հիվանդ է: Իսկ Հայաստանում իրավունքի խախտումների մասին յուրաքանչյուր հեղինակավոր տեղական եւ արտասահմանյան փաստաթղթերում այս` ՚Մատաղիսիՙ գործը ներկայազված է իբրեւ մարդու իրավունքների ակնհայտ խախտում եւ պետության կողմից կազմակերպված խոշտանգում: Այս գործի դատական տարբեր նիստերին հետեւել են ինչպես ԵԱՀԿ, այնպես էլ դեսպանատների ներկայացուցիչներ:

Ի դեպ, նշենք, որ Վճռաբեկ Դատարանի նիստը նախապես նշանակվել էր դեկտեմբերի 20-ին, սակայն երիտասարդների պաշտպանների համար անհասկանալի պատճառներով հետաձգվել էր երկու օրով, այսինքն` դեկտեմբերի 22-ին:

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա դատական վերջին ատյանի` Վճռաբեկ Դատարանի որոշումն այն աստիճանի էր անակնկալ նիստին մասնակցողների համար, որ ինչպես փոխանցում է ՚Ազատությունՙ ռադիոկայանը, Ռազմիկ Սարգսյանի մայրը գրեթե ուշագնաց եղավ, իսկ ընդհանրապես երիտասարդների ծնողները` դատարանի վճիռը լսելուց հետո, սկսել են համբուրել դատավորի ձեռքերը:

A1+

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փետրվարի 15-ին ժամը 04-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ՚Ռելաքսՙ դիսկո-ակումբում կրակոցի ձայներ են լսվում եւ կան վիրավորներ:

Ահազանգի առթիվ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, փորձագետ, դատաբժիշկ եւ նշված վայրում հայտնաբերել Արտաշ Օթարի Համբարձումյանի եւ Մհեր Սերյոժայի Պողոսյանի դիակները` հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել հրաձգությանը մասնակցած երկու անձանց ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:

a1plus

Изменено пользователем Grig777
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

судя по тому контингенту, который собрается в релаксе - там стрельба должна идти каждый день )))

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

надо бы заглянуть, никогда не заходил в новый релакс.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փետրվարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս սպանության առնչությամբ նախօրեին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը, որից պարզ էր դառնում, որ սպանության մեջ մեղադրվող եւ այսօր հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Վարդան Զավենի Գեւորգյանը՝ ծն. 1973թ., նույն ինքը՝ «Մանումենտցի Հայկոն», իր զոհերին՝ Մհեր Պողոսյան-«Մըգստին» եւ Արտաշես Համբարձումյանին սպանել է «իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից» ու դիմել փախուստի:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ մեզ նախեւառաջ հետաքրքրեց հատկապես այն, որ հանցագործության գործիք հանդիսացած «Վիկինգ» տեսակի ատրճանակը, պարզվում է, օրինական է: Ըստ մեր աղբյուրների, 024460192 գործարանային արտադրության ատրճանակը մեկն է այն մի քանի տասնյակ զենքերից, որը նվիրաբերել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու որոնցով միայն վերջին տարիների ընթացքում մի քանի հանցագործություն է կատարվել:

http://new.aravot.am/am/articles/education/17457/view

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

[12:34] 27 Փետրվարի, 2007

Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Կառավարության շենքի դիմաց՝ շատրվանների հարեւանությամբ, 44 ամյա մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: ՚Ա1+ՙ-ին հաջողվեց պարզել միայն, որ տղամարդը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Ջիվան Հակոբյանն է:

Դեպքի վայրում գտնված ականատեսները լսել են, թե ինչպես է տղամարդը, բողոքելով իշխող կագերի դեմ, բենզին լցրել իր վրա ու այրել: Կարծիք հնչեց նաեւ, որ տղամարդու բողոքն ուղղված էր հատկապես մարդկանց տներից վտարելու գործընթացի դեմ: Անցորդներից մի քանիսը կրակը հանգցնելու նպատակով հասցրել են շորերով ծածկել նրան: Ինքնահրկիզման փորձ կատարողին տեղափոխել են վնասվածքաբանության, օրթոպեդիայի եւ այրվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտից մեզ հայտնած նախնական տվյալների համաձայն, Ջիվան Հակոբյանը ստացել է երրորդ, կամ չորրորդ կարգի այրվածք:

Վերակենդանացման բաժնի բժիշկները Հակոբյանի վիճակը անհույս են համարում: Անզգայացնող դեղերի ներարկումից հետո նա անգիտակից վիճակում է: Դեպքի վայրում գտնվող հրշեջ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները որեւէ տեղեկություն չկարողացան տալ կատարվածի վերաբերյալ: Ոստիկաններից մեկը միայն, դարձյալ, հիմնվելով ականատեսներից մեկի վկայության վրա, հայտնեց, որ տղամարդը բաճկոնը հանել է շատրվանների մոտ, այնուհետեւ՝ քայլելով եկել մայթի վրա, բենզին լցրել է իր վրա ու տապալվել խոտերի մեջ: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է բենզինի դատարկ տարան:

Կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից ճշտեցինք, որ ինքնահրկիզման դիմած քաղաքցին այսօր որեւէ բողոք կամ դիմում չի ներկայացրել կառավարության ընդհանուր բաժին: Նաեւ որեւէ կերպ իր հանդեպ ուշադրություն չի գրավել` ոչ պաստառ, ոչ դրոշ, որեւէ արտառոց բան մինչ հրկիզումը չի արել, նույնիսկ չի մոտեցել ոստիկաններին եւ ինչ-որ բան չի խնդրել կամ պահանջել:

Ի դեպ, Մերի Հարությունյանը նկատեց, որ հրկիզումը կատարվել է ոչ թե կառավարության դիմաց, այլ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ:

Ասել կուզի` բոլորովին չի նշանակում, թե ակցիան ուղղված էր կառավարության դեմ:

A1+

Изменено пользователем Grig777
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Суд признал Догу Перинчека виновным в расизме за заявления о Геноциде армян

09.03.2007 16:51 GMT+04:00

/PanARMENIAN.Net/ Швейцарский суд признал лидера Турецкой рабочей партии Догу Перинчека виновным в проявлении нетерпимости за заявления об отрицании Геноцида армян и приговорил его к 90 дням лишения свободы условно или аналогичному наказанию и штрафу в 3 тысячи швейцарских франков ($2,5 тыс.). Перинчек может избежать тюремного заключения, если в ближайшие два года не будет повторять своих заявлений. Два года назад Перинчек назвал Геноцид армян “международной ложью”.

Это первый случай, когда вступивший в силу в Швейцарии в 1995 году закон применяется в связи с Геноцидом армян. “Самым важным моментом этого судебного процесса стало то, что Геноцид армян является неоспоримым фактом с точки зрения законодательства Швейцарии, и никто не имеет право ставить под сомнение его реальность”, - заявил представитель интересов армянской стороны на суде, сопредседатель Союза армян Швейцарии Саргис Шагинян, сообщает радиостанция “Свобода”.

http://www.panarmenian.net/news/rus/?nid=21403

---------------------------------------------------------------

Один есть...

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՄԿՆԴԵՂ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԱՅԺՄ ԷԼ ՚ԱՐԶՆԻՙ-ում

[18:12] 15 Մարտի, 2007

՚Արզնիՙ-ի արտադրած Ark Land հանքային ջուրն արգելվեց Կանադայում: Կանադայի սննդի տեսչության գործակալությունը զգուշացրել է սպառողներին, որ այդ հանքային ջուրը օգտագործելու ենթակա չէ, քանի որ մկնդեղ է պարունակում:

Գործակալությունը հայտնում է, որ այժմ աշխատանք է տարվում ներմուծողի հետ, որպեսզի Հայաստանում արտադրված հանքային ջուրը հանվի շուկայից: Հաղորդվում է նաեւ, որ այդ հանքային ջուրը Կանադայում վաճառվում է 0,33 եւ 0,5 տարողության շշերով, հաղորդում է ՚Ազատությունՙ ռադիոկայանը:

Ավելի վաղ Կանադայում արգելվել է ՚Ջերմուկՙ-ի վաճառքը, որն արգելվել է նաեւ ԱՄՆ-ում եւ Հոնկոնգում

А1+

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ՚ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՍԽԱԼԸՙ

[16:03] 21 Մարտի, 2007

image

՚Պետդեպարտամենտը ընդունում է, որ դա ակնհայտ սխալ ձեւակերպում էՙ,- այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Խոսքը ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածի մասին է, որտեղ նշված է, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ղարաբաղն ու հարակից տարածքները:

Վարդան Օսկանյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե այդ ձեւակերպումը սխալ է, եւ Հայաստանն այդ մասին իր դիտողությունն է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտին: ՚Դա արդեն արվել է, կարող եմ ասել, եւ այսօր ես կարող եմ առավել հիմնավորված ասել հետեւյալը:

Դա ակնհայտ սխալ էր, Պետդեպարտամենտը ընդունում է, որ դա սխալ ձեւակերպում է, եւ այդ ձեւակերպումն այդ փաստաթղթում չպետք է տեղ գտներ: Հասկանալի է, որ զուտ բյուրոկրատական պատճառներով, փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվելուց հետո դժվար է այնտեղ ուղղում անել, բայց խոստացվել է մեզ, համենայն դեպս, ինչ որ հստակություն մտցնել այդ հարցում կամ ուղղման ճանապարհով` կայքի վրա միգուցե, կամ ինչ որ այլ ճանապարհով, որը որ իրենք կընտրեն:

Բայց ես նորից եմ վերահաստատում, որ Պետդեպարտամենտը մեր քննարկումների ընթացքում ընդունել է, որ դա ակնհայտ սխալ է եղել իրենց կողմից, եւ կփորձեն, եթե հնարավոր լինի բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարել, այդ ուղղումը մտցնել փաստաթղթումՙ,- մի քանի անգամ կրկնեց Վարդան Օսկանյանը: Լրագրողցները նրան հիշեցրեցին, որ այս մասին իր առաջին հայտարարությունից հետո, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւս մեկ անգամ վերահաստատեց զեկույցում տեղ գտած ձեւակերպումը:

՚Ես կարող եմ ասել իրականությանը չհամապատասխանող բաներ այն մասին, թե Պետդեպն ընդունել է սխալը: Եթե ես ասում եմ դա եւ այն չի համապատասխանում իրականությանը, ապա ԱՄՆ Պետդեպը կարձագանքի իմ խոսքինՙ,- ասաց պարոն Օսկանյանը՝ նշելով, որ պետդեպարտամենտի հետ զրուցել է դեսպանության հայտարարությունից հետո:

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ պետդեպարտամենտի զեկույցը իրավական ուժ չունի եւ Ադրբեջանը չի կարող այդ ձեւակերպումները մեր դեմ օգտագործել իբրեւ խաղաքարտ: Եթե ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցում ի վնաս հայկական կողմի ձեւակերպումներ են տեղ գտել, ապա Վարդան Օսկանյանը վստահեցրեց, որ կան մեկ տասնյակից ավելի կիսապաշտոնական եւ պաշտոնական փաստաթղթեր, որտեղ կան ընդհուպ այնպիսի ձեւակերպումներ, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է, որոնք առաջացնում են Ադրբեջանի դժգոհությունը: ՚Համենայն դեպս ակնհայտ է այստեղ մի բան, որ այս զեկույցներում տարբեր մոտեցումները կոորդինացված չեն: Սա փաստ էՙ,-ավելացրեց նախարարը:

Իսկ ինչպես է պատահել, որ պետդեպարտամենտի նույն սխալը տեղ է գտել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին վեաբերող զեկույցում, Վարդան Օսկանյանն ասաց. ՚Այդ զեկույցները գրել է մի մարդ եւ ձեւակերպումը այդ հարցի նկատմամբ այդ անհատի վերաբերմունքն է եւ ակնհայտորեն չի արտահայտում Միացյալ Նահանգների քաղաքականությունըՙ:

A1+

Դե հիմա արի ու հասկացիր թո ինչով էր զբաղվածհայկական լոԲին երբ Պետդեպում գրվում էր այս զեկույցը ?Երեւի Հոգլանդի ուղղությամբ քարեր գցելով?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

на панармениан то-же по русски

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԾԻԾԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴ ԵՆ ՍՊԱՆՈ՞ՒՄ

Ապրիլի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի 56 հոգանոց մի զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Հենրիկ Գրիգորյանը պատին է դեմ տվել զինվոր Գեղամ Սերգոյանին ու կրակել նրա գլխին:

Տեղի հոսպիտալում չեն կարողացել գնդակը հանել զինվորի ողնուղեղից եւ ՀՀ ՊՆ հոսպիտալից ավտոմեքենա են պահանջել ու նրան տեղափոխել Երեւան: Այստեղ վիրահատվելուց հետո, սակայն, Գեղամ Սերգոյանն անգիտակից վիճակում ընդամենը 15 օր է ապրել եւ մահացել: «Իմ տղային մեծ ջանքերով վիրահատության ենթարկեցին: Բայց գնդակն այնպես էր խփել այդ բարբարոսը, այդ, ի՞նչ ասեմ, ճիվաղը, այդ մնացորդը, որ...»,- աննկարագրելիորեն հուզվում է միակ որդուն կորցրած Ռոբերտ Միրզոյանը (տղան մոր ազգանունն էր կրում): Իսկ այդ ամենի պատճառը, ինչպես ներկայացվել է նրան, ծիծաղն է եղել: Գեղամի հոր հաղորդմամբ, լեյտենանտ Հենրիկ Գրիգորյանը, որն ի դեպ, նրա տեղեկությունների համաձայն, զինվորական կրթություն չունի եւ ընդամենը գյուղտեխնիկում է ավարտել, զինմասից ստանալով Մակարով տեսակի ատրճանակ` դուրս է եկել ստուգման: Վերադառնալով` տեսել է, որ Գեղամը եւ մեկ այլ զինվոր հեռուստացույց են նայում ու ծիծաղում: «Ներս է մտել, հարցրել` ինչո՞ւ եք ծիծաղում: Պատասխանել են` հեռուստացույցով զվարճալի ծրագիր է: Լեյտենանտը ասել է` չէ, ինձ վրա եք ծիծաղում: Նա շատ է վիրավորվել այդ ծիծաղից եւ այդպես, վիրավորանքը ծանր տանելով, միայն ծիծաղի պատճառով զենքը հանել է ու, պատին դեմ տալով, 15 սմ հեռավորությունից գնդակահարել իմ տղային»,- ներկայացնում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Միրզոյանը: Նա այդ պատճառաբանությանը, իհարկե, չի հավատում: «Ասում է` ծիծաղեց, ծիծաղը չտարա, հանեցի, գնդակահարեցի: Այդպիսի բան է լինո՞ւմ, հա՞»,- հարցնում է հայրն ու կարծում, որ լեյտենանտը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ինչի ճշմարտացիությունը, սակայն, ԼՂՀ զինվորական դատախազությունում պարզել չեն փորձել. այնտեղ չկա դրա հնարավորությունը: Բացի այդ, սպանված զինվորի հայրը կարծում է, թե դեպքի վայրի զննությունը պատշաճ մակարդակով չի արվել: Ու հիմա` որդուն կորցնելուց հետո, նա պահանջում է, որպեսզի տղայի սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը ԼՂՀ-ից տեղափոխվի կա՛մ Արարատի մարզի Մասիս քաղաք, կա՛մ էլ Երեւան: Եւ անկախ վերը նշվածից, Ռոբերտ Միրզոյանը նշում է, թե ինքը Քըրք Քրքորյանը չէ եւ հնարավորություն չունի դատավարությանը մասնակցելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ, մանավանդ որ չի բացառվում, թե դատն ամեն անգամ կարող է տարբեր պատճառներով հետաձգվել: «Հերիք չէ` միակ տղայիս գնդակահարել են, իմ տան մեջ չեմ կարողանում քնել, հիմա ինձ պիտի տանեն գցեն Ղարաբաղի չոլերը»,- այլեւս ոչնչի համար ուժ չունի թեւաթափ եղած հայրը: Քրեական գործի քննությունը Հայաստան տեղափոխելու իր պահանջը նա փորձել է ներկայացնել ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատրյանին, բայց հասարակ մահկանացուների համար անիրականանալի երազանքի պես մի բան է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելը: «Երկու անգամ գնացել եմ զինդատախազի մոտ, չի ընդունում, ժամանակ չունի: Թե ի՞նչ գործերով է զբաղված, ես չգիտեմ: Ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու, քան զինվորի հետ կապված գործերն են: Զինվորը, ըստ երեւույթին, ճանճ է իրենց համար, իրենց համար երեւի ինչ-որ մի աքաղաղ է մեր երեխան, իրենց համար մենք ոչնչություն ենք: Իմ տղային գնդակահարել են, նա ինձ չի ընդունում: Իսկ ո՞վ պետք է ընդունի»,- վիրավորված ու զայրացած է մեր զրուցակիցը:

Արդեն կյանքի 6-րդ տասնամյակն ապրող Ռոբերտ Միրզոյանի միակ զավակին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո բանակ են զորակոչել 2006 թվականի հունիսի 17-ին: Ծառայության սկզբնական շրջանը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելուց հետո Գեղամ Սերգոյանին տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սպանված զինվորի հայրը հարց է տալիս, որի իրավական հիմնավորմամբ պատասխանը թերեւս ոչ ոքից չստանա: «Ես պահանջում եմ, ինձ գրավոր պատասխանեք, պարոն իշխանավորներ, ի՞նչ օրենքով է իմ տղան մեկնել Լեռնային Ղարաբաղում ծառայության, եթե երդում է տվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Օրենքը տվեք, իմանամ` ի՞նչ օրենքով դուք կարող էիք նրան ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ես պահանջում եմ իմ տղային կենդանի վերադարձնել»,- անելանելի վիճակում է հայտնվել զինվորի հայրը, ում որդին երդվել էր «անձնիրավաբար ծառայել Հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը»: Նա նշում է, որ եթե Գեղամը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվեր թշնամու գնդակից, ինքը դրանից նույնիսկ հպարտության զգացում կունենար: «Բայց այսօր ես գլխիկոր եմ ման գալիս: Գլխիկոր եմ ման գալիս, որ չկարողացա մի տղա պահպանել, գլխիկոր եմ ման գալիս, որովհետեւ ես արդեն ինձ խղճուկ եմ զգում այս հանրապետությունում, գլխիկոր եմ ման գալիս, որովհետեւ ով ինձ նայում է, ես վատանում եմ»,- հուզմունքից սեղմվող կոկորդով ասում է Ռոբերտ Միրզոյանը: Իսկ այն, որ Հենրիկ Գրիգորյանի նման լեյտենանտներ կան բանակում, սպանված զինվորի հորն ուղղակի հունից հանում է. «Բա դուք ո՞ւր էիք, գեներալներ: Դրան նշանակել եք, որ ծիծաղելու համար գնդակահարի՞: Ես երեք օրվա ընթացքում պարզեցի, որ այդ տղան զենքը միշտ մատի վրա պտտեցնելով է ման եկել, դուք այդ քանի տարվա ընթացքում, պարոն օհանյաններ, պարոն գեներալներ, պարոն հրամանատարներ, պարոն չգիտեմինչյաններ, պարոն ոչմիբաններ, ի՞նչ էիք անում»:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

http://hzh.am/2505.html

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

В Армении, вследствие жаркой и засушливой погоды, в последние несколько дней участились пожары, в частности, возгорание сухой травы. Как сообщили ИА REGNUM в пресс-службе спасательной службы Министерства территориального управления Армении, 13 и 14 августа на территории страны было зафиксировано более десяти случаев пожаров.

13 августа в городе Чамбарак Гегаркуникской области сгорела автомашина марки УАЗ-469, в тот же день в одной из ереванских квартир на газовой плите сгорел обед...

http://regnum.ru/news/fd-abroad/armenia/870152.html
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

обед сгорел, что будем есть? :ermm:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

21 СЕНТЯБРЯ 2007, 12:41

Армения: юбилей коньяка

Вы будете смеяться, но этот год юбилейный: ровно 120 лет назад армяне начали делать армянский коньяк. Звучит как-то неожиданно, наподобие 300-летия граненого стакана. Однако ж это документально подтвержденный факт. В отличие от случая со стаканом. Я съездил на торжества, сейчас как раз самый их разгар – идет же уборка винограда, и, само собой, не пожалел. Это же вкус, знакомый с детства. Мы при советской власти начинали пить коньяк армянский и слышали, что бывает еще и французский, но твердой уверенности в этом не было, лично я не исключал, что это пропаганда.

Но, вообще говоря, я ездил не попьянствовать – с этим как-то уже давно и незаметно не стало проблем. И не для того, чтоб вспомнить молодость, ностальгически вздыхая на некогда посещенных местах: Арцвашен, куда я в начале 90-х ездил на боевые действия, отошел к Азербайджану. Причина была глубже: я решил воспользоваться случаем и в спокойной обстановке подышать воздухом древней цивилизации. Меня как-то всегда впечатляло, что Армения приняла христианство в IV веке – это круто! И что армяне воевали еще с самим Древним Римом. На территории Армении, как известно, был зарублен в битве римский полководец Красс – тот самый, что подавил восстание Спартака.

В итоге я получил от поездки то, что хотел, то есть проникся чувством прикосновения к древности, которая так от нас близка и досягаема пока без визы. А еще к тому же получил побочный эффект. Я испытал давно уже забытое чувство: приехал в другую страну, а там – вот неожиданность – к русским гражданам очень тепло относятся. Я уж думал, таких мест не осталось, мы ведь уже, кажется, со всеми переругались. Зачем-то.

Как странно и как приятно это чувство, что иностранцы тебе рады потому только, что у тебя русский паспорт... В общем, я получил такой позитив, что настоятельно советую и вам слетать в Армению и тоже получить уникальные переживания.

Нас, да, любят. Несмотря ни на что. Взять хоть Ленина, который в 1920-м отдал Турции крепость Карс и – внимание! – гору Арарат (в честь которой, кстати, назван знаменитый коньячный завод). Прикиньте, нормально это? Ильич так рассудил, от большой, наверно, дальновидности и от прозорливости, которой он славился, что Кемалю Ататюрку надо помочь, он же обещал, что построит в Турции коммунизм и примкнет к мировой революции...

Да, как начнешь думать про русскую внешнюю политику – плохо становится. Против этого даже бледно смотрится снос советскими начальниками старинных зданий в Ереване под видом борьбы с национализмом и под тем соусом, что надо из Еревана сделать «образцовый социалистический город» с бетонными коробками...

В 1945-м мы, конечно, были уверены, что Арарат и даже проливы у нас в кармане, раз Турция воевала на стороне фашистов, а мы победили... Но Трумэн, который на тот момент как раз только что разбомбил атомными бомбами японские города, принял Турцию под свое крыло, и мы, бедные, умылись. Опять я, пардон, вспомнил про нашу внешнюю политику...

И вот сегодня, после всего, Армения дружит с нами, и держится за нас, и не мечтает, как некоторые, вступить в НАТО – может, только потому, что больше никого у нее не осталось, что другого выхода у нее нет. Если так, это нас не очень украшает... Н-да... Надо тем более держать себя в руках, а то мы умеем расслабиться и наколоть дров.

В Армении вам, когда вы приедете, расскажут много трогательных историй. Типа вот чего: армяне первыми начали возделывать виноград, они первыми начали пользоваться железом и изобрели пиво, а также цветное телевидение, что их коньяк не хуже французского, не зря ж его пил сам Черчилль... Последнее утверждение у многих вызывало улыбку. Но на самом деле французы (компания «Перно-Рикар») таки ведь купили завод «Арарат» и выпускают там напиток с названием таки коньяк, а не какое-нибудь бренди! И открыто продают его за рубеж, то есть главным образом в Россию! Французы получают с этого, конечно, прибыль, продажи после покупки выросли в два с лишним раза.

Но для армян это большая победа. Они победили! Они доказали всему миру, что могут побеждать! Даже в невыносимых условиях! Это не только коньяка касается, но и многого прочего, взять хоть тот факт, что территория страны за тыщи лет с тех пор, как существовала Великая Армения с портами на Средиземном море (про которую не все помнят), уменьшилась в 10 раз! Тяжело, наверно, с этим жить, но ведь живут люди. Я там со многими разговаривал, просто так останавливая людей на улицах, и от бесед получал огромное удовольствие: люди веселы, добры и жизнерадостны, они мягки и деликатны и, кажется, сплошь симпатичны. Как бы я, простите ради бога, хотел, чтоб и русские были такими... Я пишу эти строки в самолете, уже видна Московская область, и я представляю себе суровые каменные лица русских пограничников, которые посмотрят на меня с глубокой неприязнью.

Я теперь при слове армянин представляю себе армянского царя Тиридата Второго, который, несмотря на свой статус, лично участвовал в Греции в Олимпийских играх, дрался с простым народом и стал олимпийским чемпионом по кулачному бою, а после, в 300 каком-то году, сделал христианство государственной религией. Пусть римляне ухмыляются, но они это сделали позже, вот не проявили такой проницательности...

В общем, я искренне поздравляю армянский народ со славным юбилеем.

Кстати, может, и нам разобраться с водкой и устроить торжества на весь мир? А то Олимпиада еще ж не скоро...

источник (http://www.gazeta.ru/column/svinarenko/2179276.shtml)

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

кстати, приезжало человек 30 журналистов, так что ждите новых материалов

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53356

ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ԷԼ ԴԱՏԱՎՈՐ ՉԷ

[13:57] 16 Հոկտեմբերի, 2007

Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով դադարեցվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի եւ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի լիազորությունները:

Պարգեւ Օհանյանը «Ռոյալ-Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռ էր կայացրել, որից հետո նրա նկատմամբ «կարգապահական վայույթ» հարուցվեց, եւ դատարանն էլ որոշեց դիմել Քոչարյանին` նրա լիազորությունները դա‎դարեցնելու պահանջով:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Я теперь при слове армянин представляю себе армянского царя Тиридата Второго, который, несмотря на свой статус, лично участвовал в Греции в Олимпийских играх, дрался с простым народом и стал олимпийским чемпионом по кулачному бою, а после, в 300 каком-то году, сделал христианство государственной религией.html)

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Բրայզան հուսով է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրությունները «ջենթլմենական համաձայնություն» կլինի Ղարաբաղի հարցով

/PanARMENIAN.Net/ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ «մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»: «Մադրիդում նախարարներ Լավրովը եւ Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Բարնսը Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցներին փոխանցեցին հիմնական սկզբունքների վերջին խմբագրումը: Այդ նախագիծն առաջարկներ է ընդգրկում փոքր քանակությամբ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ», - ասել է ամերիկացի միջնորդը;

Մեթյու Բրայզան ասել է, որ միջնորդները նախատեսում եմ տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին` վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար: «Համանախագահները հույս ունեն, որ նախագահները բանավոր համաձայնության կգան այդ փաստաթղթի վերաբերյալ` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նման բանավոր համաձայնության ձեռքբերումը թույլ կտա սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ», - նշել է նա:

«Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքները կարելի է դիտարկել որպես վերջին երեք տարիների բանակցությունների արդյունք: Հիմնական սկզբունքները, որոնք մենք ունենք այսօր, նույնական չեն այն սկզբունքների հետ, որոնցից մենք սկսել ենք: Հիմնական հայեցակարգային ձեւաչափը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն վերջին 3 տարիների ընթացքում, տարբեր փուլերում առաջացել են նոր գաղափարներ եւ նոր մոտեցունմներ: Միջնորդների կողմից հաշվի առնված որոշ փոփոխություններ էական են եւ երկու կողմերի կարեւոր փոխզիջումների արդյունքն են», - նշել է Մեթյու Բրայզան:

«Նախագահները պետք է իրենք համոզված լինել նրանում, որ միջնորդների առաջարկը խոստանում է իրական ձեռքբերումներ եւ համապատասխանում է նրանց երկրների ազգային շահերին: Երբ նախագահներից յուրաքանչյուրը խոստովանի, որ ինքն ու իր պաշտոնակիցը հասել են վերջնակետին զիջումների որոնման մեջ, նրանք պետք կայացնեն վճռական ընտրություն` համաձայնվել սեղանին գտնվող արդար փոխզիջման հետ, կամ սկսել զրոյից` զինված հակամարտության առաջացման ռիսկով: Մենք հույս ունենք, որ նախագահները կընտրեն հիմնական սկզբունքները, որոնք ուրվագծում են խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորում», - ասել է Մեթյու Բրայզան:

http://panarmenian.net/news/arm/?nid=24465
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Убит племянник депутата армянского парламента

На территории ресторанного комплекса “Лусастх” накануне было обнаружено тело убитого Левона Алексаняна. Об этом сообщает официальный сайт полиции РА.

Согласно источнику, прибывшая на место оперативная группа установила, что Л. Алексанян, 1987 года рождения, был убит выстрелом в голову. Оперативники обнаружили на месте преступления 3 стреляные гильзы от патронов диаметром 5.45 мм, 3 пули, револьвер типа “ЧЕЗЕТ-85С” с одним патроном диаметра 5.45 мм в стволе и магазин с 11 патронами того же калибра.

Конфискованное оружие и боеприпасы направлены на экспертизу. Выясняются обстоятельства. Ведется предварительное следствие.

Левон Алексанян племянником известного бизнесмена, депутата Национального Собрания Армении Самвела Алексаняна.

http://www.panorama.am/ru/law/2008/06/19/police/

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте учётную запись или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать учётную запись

Зарегистрируйтесь для создания учётной записи. Это просто!


Зарегистрировать учётную запись

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас