kaivaz

Вероятный ТВД северного Ирана - задачи армян

36 сообщений в этой теме

По теме ...

Իրանական աղբյուրի հաղորդմամբ` «Ալիեւը կանաչ լույս է վառել Բաքվում հրեաների գործունեության համար»

653101.jpg

ԲԱՔՈՒ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրածաշրջանում իր հետախուզական նպատակների համար սիոնիստական վարչակարգը զարգացնում է հեռահաղորդակացության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական «Ֆարս» տեղեկատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն' Իսրայելի եւ Ադրբեջանի ՏՏ եւ կապի փոխնախարարներ Բար Տալը եւ Էլթեմաս Մամեդովը վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով թեմային' իրանական «Տաբնակ.իր» կայքը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կանաչ լույս է վառել Բաքվի կենտրոնում հրեաների բնակեցման համար:

«Վերջին շրջանում հրեաները մասշտաբային բնակելի շինարարություն են սկսել Բաքվի կենտրոնում: Թեեւ նորակառույցներում բնակարանների վաճառքի մասին հայտարարություններ լինում են, որպես կանոն, դրանց տերերն այնպիսի գին են նշանակում, որով անգամ Լոնդոնի կենտրոնում բնակարաններ չեն վաճառվում: Արդյունքում, հրեաների կողմից կառուցված բնակարնները ոչ ոք չի գնում: Այդ բոլորի նպատակը հիշյալ բնակարաններում ամբողջ աշխարհից 7000 հրեաների բնակեցումն է», - գրել է իրանական կայքը:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ты хочешь сказать, что провинция Ардебиль более иранизирована, чем провинция В.А.?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Арцив-муаллим,

Азербайджанская Республика не граничит с останом Восточный Азарбайджан в Иране.

Их разделяет 30-40км зона НКР от Горадиза до Худаферина.

См. карту:

c97b29806afa.jpg

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Было б интересно увидеть оперативно тактические наброски предпологаемого некоторыми сказочниками броска на Баку.Силами каких дивизий?В момент когда с запада и на юге нам будет угрожать еще большая опасность.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Карен.Сейчас в Иране ведеться комплексная программа по укреплению северных границ,даже выделены суммы в размере 100 млн.долларов,на обустройство новых баз ПВО и десяток новых аэродромов истребительно-штурмовой авиации.В тоже время к сильному беспокойству азеров воздушное пространство по всему периметру границы стали бороздить БПЛА в целях разведки.Ты не мог бы посмотреть сколько составляет протяженность ирано-азерской границы естественно без учета участка контролируемого АОНК.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Было б интересно увидеть оперативно тактические наброски предпологаемого некоторыми сказочниками броска на Баку.Силами каких дивизий?В момент когда с запада и на юге нам будет угрожать еще большая опасность.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

rolleyes2.gifТы меня удивляегь!Бросок будет производиться силами дивизий имени Сюрьата Гусейнова-2................

Да уж не серьёзно как то!А я бы и вовсе НЕ исключал возможности тайных переговоров с детями гор,которые при разгорании большой войны двинут с Севера.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

В каком месте удивление Боря-джан ты наш Геббельсович!

Насколько понял исходя из темы говорим о возможных действиях нашего Банака на случай гипотетического вторжения турецких сил в северный Иран.Исходя из этого я и задал вопрос.Не имея надежного Юга какими силами автор предпологает бросок на Баки .Есть другие рубежи на которых мы можем еще надежней защитить границы Арцаха.Собственно гипотетически дойдя до этих рубежей на Баки идти уже не надо будет.

А кто там двинет с Севера....То пока нефть качают и все довольны послушным Ильхамом то можно быть уверенным с севера ему ничего не угрожает.Поэтому и заигрывает как телка с Европой боясь обратить на себя гнев русских.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԱԶԳ օրաթերթ

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ա. Հ.

Հարավային Կովկասը կրկին հայտնվել է եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, ամեն դեպքում, Եվրոխորհրդի քննարկումների շրջանակներում Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում, Բահրեյնում, Եմենում ստեղծված իրավիճակի, Հարավային Սուդանի, Բոսնիա եւ Հերցոգովինայի ու Սերբիայի, Իրանի ու Բելառուսի հարցերի հետ մեկտեղ հնչել են նաեւ տեսակետներ ու մոտեցումներ Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ հարաբերությունների ու դրանց դրսեւորումների մասին:

Մասնավորապես, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս ԱժուբալիսըԵվրոխորհրդի արտաքին հարցերով քննարկմանը երկուշաբթի Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոմիությունը պետք է հետեւողական լինի Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում: ԵԱՀԿ ներկայիս գործող նախագահ Աժուբալիսը շեշտել է, որ արդեն ժամանակն է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունները սկսելու համար:

Դեռեւս մարտին տարածաշրջանային այցելությամբ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան այցելած Լիտվայի ԱԳ նախարարի մոտեցմամբՙ ԵՄ-ն պետք է ավելի սերտ համագործակցի հատկապես տեղեկատվության եւ վերլուծությունների հարցում:

Առավելապես տարածաշրջանային խնդիրներից է խոսել ԵՄ-ի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը ` մտահոգություն հայտնելով Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Էշթոնը մտահոգություն է հայտնել հատկապես հայկական եւ ադրբեջանական զինուժի միջեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի եւ մահվան դեպքերի կապակցությամբ:

ԵՄ արտաքին գործերով հանձնակատարը մտահոգության բաժին է հանել նաեւ Վրաստանին` վերջին օրերի զարգացումների ու ծեծկռտուքի առնչությամբ, դրանց կողքին թվարկելով նաեւ նախորդ շաբաթավերջին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը:

Այս ամենից զատ, մտահոգությունների դաշտից դուրս չի մնացել նաեւ Ադրբեջանը, որի վիճակը թերեւս ավելի վատթար է` ԵՄ կողմից հնչող մտահոգիչ ու դատապարտող հայտարարությունների ճնշման առումով:

Մասնավորապես, նույն Քեթրին Էշթոնը դեռեւս անցյալ շաբաթավերջին` մայիսի 20-ին Բրյուսելում հայտարարել էր մեծացող մտահոգության մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ վիճակը վատանում է, ընդ որում, ԵՄ մտահոգության առարկա է մնում երկու երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունն Ադրբեջանում` դատական իշխանության գործելակերպի անկախության հանդեպ մեծագույն կասկածանքով: Էշթոնը Ադրբեջանին այն ժամանակ կոչ էր արել հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ավելին, երաշխավորել իրավունքի գերակայությունը:

Դրանից քիչ անց էլ, արդեն տարածաշրջանային այցի շրջանակներում, գրեթե նույն համատեքստով հայտարարություն էր արել նաեւ Եվրոխորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը , ընդգծելով, որ Եվրոմիությունն ու Եվրոխորհրդարանը մտահոգ են մնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակից:

Ասել է, թե Քեթրին Էշթոնի, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս տարածաշրջան այցելության ընթացքում քննարկվելիք նյութը բավականին շատ է:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

По теме к истокам вопроса.

15:20 - 27.05.2011.. http://yerkir.am/am/news/7677.htmԴեռեւս Սուլթան Համիդը պատմական Ատրպատական նահանգը նվաճելու եւ թուրքացնելու մտադրություններ ուներ, սակայն չհաջողեց: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը հարձակում գործեցին Ատրպատականի վրա, սակայն պարտություն կրեցին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը խոսեց այն մասին, թե ինչպես պատմական Ատրպատականը կամ ներկայիս Իրանի Ադրբեջան նահանգն իրենցով անելու համար հարակից տարածքում թուրքերը ստեղծում են երկրորդ թուրքական պետությունը` 1918 թվականին շրջանառության մեջ դնելով արհեստական մի տերմին` Հյուսիսային Կովկասյան Ադրբեջան:

Սա արդեն իսկ ենթադրում էր, որ պետք է լինի նաեւ Հարավային Ադրբեջան, իսկ որտե՞ղ է գտնվում այն. «տրամաբանորեն» դա «Հյուսիսային Ադրբեջանից» հարավ ընկած` Իրանի սահմաններում գտնվող Ադրբեջանն է:

Այսպիսով, իրանական Ադրբեջան նահանգի անվամբ 1918 թվականի մայիսի 28-ին Առանի(Աղվանք) եւ Շիրվանի գավառներում ստեղծվում է Ադրբեջանի ներկայիսհանրապետությունը:

Արեւելագետ Մհեր Սահակյանը գրում է, թե «Ադրբեջան» անվանումն ընտրված էր,որպեսզի հետագայում հնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույնմշակութային եւ պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապողկարեւորագույն օղակի դեր պետք է խաղար:

Եվ մեջբերում է անում ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդից. «Եթե անհրաժեշտ լիներ ստեղծելայնպիսի մի տերմին, որը կընդգրկեր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը,ապա նպատակահարմար կլիներ ընտրել Առան անվանումը, սակայն Առան տերմինը չիընտրվել, որովհետեւ երբ ստեղծվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր,որ պարսկական եւ այս Ադրբեջանը պետք է մեկ ամբողջություն լինեն, քանի որբնակչությունը բավականին նմանություններ ունի» («Իրանական Ադրբեջանի(Ատրպատականի) հիմնահարցը եւ ԽՍՀՄ-ի դիրքորոշումը 1945-1946 թթ.», www.arevelk.info):

Изменено пользователем sacred
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

По мне,если начнется война,то любой из этих сценарий пойдут в дело.Я бы сказал все одновременно.

Հնարավոր սցենարներ Ղարաբաղի համար

Տեղադրված է՝ Փետրվար 13, 2012 Հեղինակ՝ arpine

pics-150x150.jpg

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է ArtsakhToday.com-ի թղթակցի մի քանի հարցերի, որոնք վերաբերում են Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և Հայաստանի ու Արցախի համար դրանց հնարավոր հետևանքներին:

-Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար և Ղարաբաղյաան հարցի լուծման գործում` նկատի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործոնները:

-Ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն տարածաշրջանային աղետի: Եվ դրա ազդեցությունը կզգացվի ոչ միայն Հայաստանում, այլև Իրանին հարևան բոլոր երկրներում:

Կոնկրետ ինչ վերաբերում է Հայաստանին, բոլորս էլ հասկանում ենք այն իրական վտանգները, որոնք սպասում են մեզ: Առաջին հերթին դա դեպի արտաքին աշխարհ տանող մեր աշխարհաքաղաքական երկու ելքերին է վերաբերում: Դրանցից մեկը հաստատ կփակվի: Կտուժեն մեր տնտեսական ծրագրերը, որոնք նախատեսված են համագործակցության պայմանագրերով` Հայաստանի և Իրանի միջև:

Երրորդ խնդիրը կապված կլինի Իրանից փախստականների մեծ ներհոսքի հետ…

Մի քիչ ավելի հանգամանորեն ` Ղարաբաղի առնչությամբ: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այդ ուղղությամբ: Արդեն իսկ նախանշվում է երկու սցենար, որոնք կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում:

Սցենար առաջին. եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կամ, եթե ավելի լայն վերցնենք` Արևմուտքը, լայնածավալ գործողություններ սկսեն Իրանի դեմ, նրանք ակնհայտորեն անհրաժեշտություն կզգան օգտագործել Ադրբեջանի տարածքը: Եվ այս իմաստով Ադրբեջանի համար հնարավորություններ կբացվեն դրա դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով առևտրի մեջ մտնելու այդ երկրների հետ, որոնք նախապատրաստելու և իրականացնելու են հարձակումն Իրանի դեմ, եթե գործը հասնի դրան:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը կարող են աչք փակել և դրանով իսկ հնարավորություն տալ Ադրբեջանին` ագրեսիա ձեռնարկել ԼՂՀ-ի դեմ:

Սցենար երկրորդ. այն կապված է ոչ միայն ռազմական գործողությունների, այլև այն դիվանագիտական ակտիվ գործունեության հետ, որ ծավալել է Թուրքիան Իրանի խնդրի առնչությամբ: Թուրքիան փորձում է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև:

Թուրք վերլուծաբանները քննարկում են այն հարցը, որ եթե թուրքական միջնորդությունն իսկապես արժեք ձեռք բերի Արևմուտքի համար, ապա չի բացառվում, որ Արևմուտքը հնարավորություն տա Թուրքիային առավել ակտիվանալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում: Սա ինձ թվում է ավելի իրատեսական, հնարավոր սցենար, որ նույնպես բացասական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացների վրա:

Այնպես որ այն երկու սցենարները, որ մենք դիտարկեցինք, խիստ բացասական հետևանքներ կունենան թե Հայաստանի, և թե Ղարաբաղի համար:

Կա նաև երրորդ` անհավանական թվացող սցենարը, որը, սակայն, չի կարելի 100 տոկոսով բացառել: Դա Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն են Իրանի նկատմամբ` կապված Հարավային Ադրբեջանի հետ:

Եթե ռազմական գործողություններ սկսվեն Իրանի դեմ, Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Ղարաբաղով, ոչ միայն չի հրաժարվի ագրեսիայի միջոցով Արցախի հարցը լուծելու գայթակղությունից; Նաև կարող է ագրեսիվ գործողություններ սկսել հենց Իրանի դեմ` նրա տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Այդ սցենարը մի քանի տարի առաջ քննարկվել է ԱՄՆ-ում, և նախկին հետախույզ, այժմ վերլուծաբան-լրագրող Պետերսի ստեղծած նոր քարտեզում Իրանը տրոհված է մի քանի մասերի: Իսկ Թավրիզ կենտրոնով Հարավային Ադրբեջանը միացված է ներկայիս ադրբեջանական հանրապետությանը:

Նման սցենարներ քննարկվում են Բաքվում: Վերջերս այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը: Նորից կրկնեմ, սա քիչ հավանական սցենար է, բայց հնարավոր է:

-Պրն Սաֆրաստյան, հարցից հարց է ծնվում: Չէ՞ որ Իրանը արդեն խստորեն նախազգուշացրել է, որ եթե Թուրքիայի, Վրաստանի կամ մեկ այլ երկրի տարածք օգտագործվի Իրանին հարվածներ հասցնելու նպատակով, այդ երկրները շատ լուրջ հակահարված կստանան Իրանի կողմից: Եվ այդ նախազգուշացումը միանշանակ վերաբերում է նաև Ադրբեջանին: Արդյո՞ք ալիևյան կլանը կգնա նման վտանգավոր ռիսկի:

-Այո, այդպես է, բայց լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կսպասի այնքան, մինչև որ Իրանը թուլանա և հասնի այն մակարդակի, երբ ռազմական տեսակետից այլևւս վտանգ չի ներկայացնի: Ահա այս դեպքում Ադրբեջանը ագրեսիա կձեռնարկի Իրանի դեմ և կմտնի մեծ խաղի մեջ:

Այդուհանդերձ, Արևմուտքը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու մասին և, կարծում եմ, մոտ ապագայում չի լինի այդ որոշումը:

Այն էլ ասենք, որ Իրանը իսկապես ուրանի հարստացման միջուկային ծրագիր է իրականացնում, որը, սակայն, ռազմական նշանակություն չունի հիմա: Գուցե 2-3 տարուց հետո ունենա: Համենայն դեպս, նույնիսկ ամերիկյան հետախուզությունը ստույգ ինֆորմացիա չունի առ այն, որ Իրանը իսկապես նպատակ ունի ստեղծել միջուկային զենք: Սա է իրականությունը; Մնացյալը քարոզչական պատերազմի արդյունք է, որը նպատակ ունի տնտեսապես թուլացնել Իրանը, արդեն որոշակի դժվարություններ ունեցող երկրում հրահրել սոցիալական պայթյուն, ինչը կհանգեցնի իշխանափոխության:

Բոլոր դեպքերում Հայաստանը պետք է կարողանա պահպանել իր բարեկամական, ստրատեգիական հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ: Նման փորձ մեր դիվանագիտությունն ունի` թեկուզ անհամեմատ փոքր մասշտաբով; 2008թ. տեղի ունեցած ռուս-վրացական կարճատև պատերազմի ժամանակ Հայաստանին հաջողվեց պահպանել իր նորմալ հարաբերությունները և Ռուսաստանի, և Վրաստանի հետ: Հիմա պետք է ավելի լայնածավաալ դիվանագիտություն իրականացնել:

Մենք փոքր երկիր ենք, ծանր է մեր աշխարհաքաղաքական դրությունը, ելք չունենք դեպի ծով, այսօր էլ պատերազմական դրության մեջ ենք: Բայց մենք չպետք է սահմանափակվենք այս անձուկ սահմաններում, որ ունենք, այլ պիտի փորձենք դուրս գալ այս սահմաններից:

Իրանի հետ կապված ճգնաժամի կապակցությամբ, կարծում եմ, մեր դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվանա որպես մի երկիր, որն ավանդական լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Որպես մի երկիր, որը շատ լավ հարաբերություններ ունի այս գործընթացների մեջ խառնված մեծ տերությունների հետ և փորձի նախաձեռնություններ հանդես բերել` Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հայաստանը կարող է հանդես գալ որպես հարթակ, գուցե որպես կամուրջ: Նախաձեռնություններ են պետք` անկախ եղած դժվարություններից: Որպեսզի մեզ հարգեն որպես ակտիվ դիվանագիտություն ունեցող երկրի:

Երբ Սիրիայի հետ կապված խնդիրները ինչ որ չափով լուծվեն, Արևմուտքը կխստացնի Իրանի հանդեպ սկսված բանկային-ֆինանսական սանկցիաները: Արդեն լուրեր կան, որ Իրանը պատրաստվում է Արևմուտքի բանկերում ունեցած իր ֆինանսական կապիտալը տեղափոխել Հնդկաստան: Ռուսաստանը, գուցե և Չինաստանը և այլ տերություններ չեն միանա Իրանի դեմ ծրագրվող ֆինանսական պատժամիջոցներին: Այնպես որ այս ամենը որքան էլ Իրանի համար դժվար կացություն ստեղծի, այդուհանդերձ դա մահացու չի լինի այդ երկրի համար:

Ռուսաստանը միջուկային մեծ տերություն է և դիվանագիտական միջոցներով թույլ չի տա, որ իր սահմանների մերձակայքում տեղի ունենան լայնածավալ պատերազմական գործողություններ: Ահա թե ինչու դժվար թե հնարավոր լինի ապահովել օրինական հիմք, այսինքն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունում` Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: ԱԽ մշտական անդամ Ռուսաստանը, երևի նաև Չինաստանը դեմ կքվեարկեն նման բանաձևի ընդունմանը:

Նման իրավիճակ էր նաև 1992-93թթ., երբ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ոչ միայն դիվանագիտական ճնշում էր գործադրում: Զորքերի տեղաշարժ էր սկսել Արաքսի այն ափին: Նախագահ Օզալը հայտարարեց, որ իրենք մի երկու գումարտակ կուղարկեն և կլուծեն Հայաստանի հարցը: Բայց 1992-ին մարշալ Շապոշնիկովի պատասխան հայտարարությունը, թե` դա կնշանակի 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ, զգաստացրեց-սթափեցրեց թուրքերին: Որովհետև Ռուսաստանը կկիրառեր միջուկային զենք: Կարծում եմ, որ հիմա էլ Իրանի առնչությամբ Ռուսաստանը կարող է կտրուկ քայլերի դիմել: Մյուս կողմից էլ, եթե պատերազմը սկսվի հանկարծակի, որևէ սադրիչ քայլի արդյունքում, ապա նույնիսկ Ռուսաստանը չի կարողանա կանխարգելել-կանգնեցնել պատերազմը:

Բայց Իրանը Իրաք չէ, հզոր է թե տնտեսապես, և թե ռազմական տեսակետից: Ի դեմս “Հզբոլլահի”, ունի հավատարիմ բարեկամ` որը զինված է հսկայական քանակությամբ հրթիռներով, որոնցից դժվար թե կարողանա փրկվել Իսրայելը: Երուսաղեմը այդ հրթիռների իրական վտանգի տակ է, և հրեաները շատ են մտահոգ դրա համար:

ԱՄՆ-ի համար կարևոր է այն հանգամանքը, որ Իրանի բնակչության մի զգալի մասը, որքան էլ զարմանալի է, շատ լավ վերաբերմունք ունի Ամերիկայի նկատմամբ: Հարցումները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը շատ ավելի ամերիկասեր է, քան թե ԱՄՆ-ի մերձավորարևելյան շատ դաշնակիցներ: Ամերիկան ստրատեգիական առումով չի ուզենա կորցնել իր նկատմամբ եղած այդ անկեղծ համակրանքը:

Կա նաև իրանական սփյուռքի գործոնը` մոտ 2 միլիոն մարդ, որի առյուծի բաժինը գտնվում է ԱՄՆ-ում:

-Պրն Սաֆրաստյան, կներեք, բայց մի հարց էլ ունեմ: Այս քարոզչական թոհուբոհի մեջ Իրանի չափից դուրս ինքնավստահ պահվածքը ինչո՞վ եք բացատրում` հասարակության համախումբ-մոնոլիտ լինելո՞վ, ռազմական հզոր պոտենցիալո՞վ, թե՞ տնտեսական գործոնով:

-Շատ հետաքրքիր հարց է: Բոլոր գործոնները, որ դուք նշեցիք, առկա են: Բայց կա նաև մեկ այլ հզոր գործոն, որին շատ քիչ ուշադրություն է դարձվում: Դա Իրանի դիվանագիտությունն է` դարավոր և իմաստուն: Որքանով որ ես կարող եմ դատել, այդ երկրի դիվանագիտությունը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ նա, ըստ Արևմուտքի, ստեղծում է սեփական միջուկային զենք` հօգուտ Իրանի: Եվ այդ երկրի հարևան փոքր շատ երկրներ սկսում են ավելի շատ հարգել Իրանին: Սա շատ նուրբ հարց է:

Իրանական բազմափորձ դիվանագիտությունը փորձում է նույնիսկ այդ լարված պայմանները ծառայեցնել սեփական երկրի շահերին:

Ի դեպ, Իրանում միջուկային ծրագիրը սկսել է իրականացվել տակավին շահի օրոք; Եվ դրա նախաձեռնողները, որքան էլ այսօր անհավատալի թվա, եղել են ԱՄՆ-ը և Իսրայելը: Այդ գործընթացը արագացավ Իրանա-իրաքյան պատերազմից հետո: Իրանն ուզում է սեփական միջուկային պոտենցիալ ստեղծել, այլ ոչ թե հարստացված ուրան գնել Ռուսաստանից կամ մեկ այլ երկրից: Սա է խնդիրը:

Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում բարդ, խճճված ու նաև վտանգավոր իրադրություն է ստեղծվել, որը քաղաքական և դիվանագիտական ճկունություն ու նաև հեռատեսություն է պահանջում:

Գր. Ռուբինյան

Изменено пользователем sacred
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах