Pilot

РАЗНОЕ О ШАХМАТАХ

1 576 сообщений в этой теме

матч-реванш за мировую корону между чемпионом Вишванатаном Анандом и Владимиром Крамником :hm:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Լեւոն Արոնյան. «Ամեն պարտությունից հետո մտածում եմ, որ այլեւս չեմ կարող շախմատ խաղալ»

1208-l_aronyan.jpg

Նոյեմբերի 25-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ստորեւ ներկայացնում ենք Հետքի թղթակիցների պատրաստած ակնարկները շախմատիստների մասին:

«Լեւոնը համեստ է, ընկերասեր: Դժվար է այդքան հաջողություններ ունենալ ու այդքան հասարակ մնալ, ինքը չնայած մեծություն է, բայց նրա հետ շատ հեշտ է շփվել»,- այսպես բնորոշեց Շախմատի օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանին նրա թիմակից, Շախմատի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Իսկ ամեն ինչ Լեւոնի համար սկսվեց այնպես, ինչպես բոլոր շախմատիստների համար: Նա ունեցավ առաջին մարզիչ` գրոսմայստեր Մելիքսեթ Խաչատրյան: Լեւոնը նրան շատ է գնահատում: Մանուկ հասակում հիմնականում բլից-շախմատ էր խաղում Մ. Խաչատրյանի առաջադրանքով: Ամենակարեւորը, սակայն, որ ստացավ Լեւոնը իր առաջին մարզչից` սովորեց արագ մտածել, սակայն, ինչպես ինքն է նշում. «Մեկ-մեկ տարվում եմ ու շատ արագ եմ խաղում, որը վնաս է բերում ինձ»:

Հետո Լեւոնի համար սկսվեց շախմատի աշխարհում նոր բացահայտումների ժամանակաշրջանը, ինչին նպաստեց Արշակ Պետրոսյանը. «Նա ինձ օգնեց հասկանալ, թե ինչն է այդ խաղում իմը, ինչը` ոչ»,-ասում է Լեւոնը: Մարզիչներից բացի Լեւոնի շախմատային կարիերային նպաստող մյուս եւ ամենակարեւոր գործոնը քույրն էր. «Ես քրոջս հետ Բելառուսում էի` շախմատի մրցումների, բայց քույրս էր մրցողը: Նա տեսավ, որ ձանձրանում եմ ու որոշեց ինձ էլ շախմատ սովորեցնել, այդպես էլ առաջացավ իմ հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»: Մինչդեռ Լեւոնի հայրը` մասնագիտությամբ ֆիզիկոս, նաեւ մայրը` մասնագիտությամբ ինժեներ, յուրաքանչյուրը ցանկանում էր, որ Լեւոնն ընտրի իր մասնագիտությունը:

Եթե նրանք ինչ-որ հույսեր ունեին, ապա դրանք մարեցին, քանի որ ժամանակը առաջ էր ընթանում, իսկ մարդիկ` փոխվում. «Երբ շատ ես խաղում ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ, ապա փոխվում է վերաբերմունքդ շախմատի նկատմամբ: Ես ընթացքում սկսեցի մտածել ոչ միայն իմ, այլ նաեւ մրցակցիս քայլերի մասին»:

Մինչեւ մրցակցի հետ խաղը սկսելը, Լեւոնը հուզվում է, հատկապես, երբ խաղը թիմային է. «Հուզվում եմ նաեւ այն ժամանակ, երբ խաղից առաջ պարտություն եմ կրում. ամեն պարտությունից հետո մտածում եմ, որ այլեւս չեմ կարող շախմատ խաղալ»: Որպեսզի չպարտվես, պետք է շատ մարզվես, սա սպորտի օրենքն է, բայց Լեւոնն այս հարցում մի քիչ ծույլ է. «Առանց մարզվելու հաջողություն չես ունենա, բայց ես ավելի շատ մարզվում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում: Տանը քիչ եմ մարզվում, բայց մրցաշարերից առաջ օրական 4-5 ժամ մարզվում եմ»,- ասում է օլիմպիական չեմպիոնը: Գաբրիելն էլ նկատում է. «Ինքը ծույլ չի, բայց շախմատ քիչ է պարապում, փոխարենը անընդհատ կարդում է, երաժշտություն է լսում, միշտ մի հետաքրքիր բանով է զբաղվում»: Երաժշտություն լսելն էլ պարտադիր է. «Խաղից առաջ պարտադիր երաժշտություն եմ լսում, լինում է` դասական, լինում է` ջազ»,- կիսվում է Լեւոն Արոնյանը: Նա, ի դեպ, փոքր ժամանակ դաշնամուրով էր զբաղվում, իսկ հիմա... «Չէ... (ժպտում է), հիմա չեմ զբաղվում, նախընտրեցի շախմատը»:

Ըստ Լեւոնի` փոքր ժամանակ ինքը շատ «հանգիստ երեխա էր», եւ մանկության միակ խենթությունը գիրք կարդալն էր, որը փոքրուց բնավորության գիծ դարձավ. «Ինչ տանը գտնում էի, կարդում էի, բայց առանց հասկանալու»:

Գուցե Լեւոնի համար մարզվելն այդքան էլ կարեւոր չէ. չէ որ նա շախմատին մոտենում է որպես արվեստի, թեեւ «Հաղթում է նա, ով սպորտային մասն է գնահատում»: Արոնյանը շախմատում կարեւորում է նաեւ հիշողությունը, ինչը, ըստ նրա, փոխհատուցում է շախմատային տեսությանը. «Բայց ես լավ հիշողություն չունեմ, այլ ձեւով եմ յոլա տանում»: Այլ ձեւը, թերեւս, վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ, որը տարիների աշխատանքի արդյունքն է. «Սկզբում մտածում էի, որ ոչ ոքին էլ վատ չէ, բայց երբ հաղթանակներ ես ունենում, սկսում ես ավելի վստահ վերաբերվել քեզ շրջապատող ամեն բանի»: Հաղթանակները Լեւոնին վստահություն են տալիս, այդպես է նաեւ այս անգամ` Դրեզդենի 38-րդ օլիմպիադայից հետո. «Հաղթանակը ինձ տվեց նոր վստահություն, նոր ձեւի նայեցի թիմին` մեր թիմի տղաները հզոր են»: Իսկ թիմի տղաները Լեւոնից ավելին են սպասում, քանի որ գիտեն նրա անգերազանցելի մտավոր ունակությունները. «Այս անգամ խաղում էր վստահ, բայց նրա պոտենցիալը ավելին է, կարող է ավելի բարձր միավորների քանակ բերել»,- ասում է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը: Թիմակիցները Լեւոնով հպարտանում են. «Ուրախ եմ, որ մի թիմում նրա հետ խաղում եմ»,- ասում է Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

Լեւոնը, ինչպես ինքն է նշում, երբեք լավ ընկերների պակաս չի զգացել: Ընկերները միշտ կողքին էին, այդ է, որ նրան ուժ տվեց 2001 թ. տեղափոխվելով Երեւանից Գերմանիա` դիմակայել կյանքում միանգամից ծառացած մի քանի խնդիրների. «Սկզբից դժավար էր: Չգիտեի` շախմատ պիտի խաղամ, թե չէ, ես մի բանի կհասնեմ, թե չէ: Ես չէի տեսնում իմ կյանքի ուղիղ ճանապարհը: Երբ սկսեցի Գաբրիելի հետ խաղալ, հասկացա, որ կարող եմ մի բանի հասնել, հավատացի, դրանից հետո իմ կյանքը հեշտացավ: Հետո` Գերմանիան իմ հայրենիքը չէ, ես շատ եմ կարոտում, այսքան ընկերներ ունեմ Երևանում ու ամեն անգամ բաժանվելիս ներքին դժվարություններ եմ հաղթահարում»: Իսկ թե որն էր ընտանիքով Գերմանիա տեղափոխվելու պատճառը, Լեւոնը նախընտրում է չհիշել, միայն. «Լինում է, որ մարդիկ արդարացի չեն վարվում քեզ հետ, ու դու ստիպված ես լինում փոխել քո վարքագիծը»:

Ապրելով Գերմանիայում` Լեւոնը գիտակցում է, թե ով է ինքը եւ որտեղ են իր արմատները, ուստի իր կյանքում շատ մեծ ու կարեւոր տեղ է տալիս ընտանիքի գաղափարին, բայց դեռեւս չի պատրաստվում ընտանիք կազմել, քանի որ ընտանիքը նվիրում ու ժամանակ է պահանջում: Գնահատելով ընտանեկան ջերմությունը` Լևոնը կախված է ժամանակից. «Շատ կախված եմ ժամանակից, չեմ կարող ինձ թույլ տալ չխնայել ժամանակս»: Նրա ընկերուհին` Արիան Քվոյլին, դեմ չէ ոչինչ չպարտադրող հարաբերություններին: Արիանը գնահատում է Լեւոնին եւ բնութագրում նրան երկու բառով. «Ինտելիգենտ է եւ հրապուրիչ»:

Լեւոն Արոնյանը գոհ է իր կյանքից, այն իրավիճակից, որը հիմա տիրում է: Նա գոհ է նույնիսկ իր շախմատային աշխատավարձից, որը թույլ է տալիս նրան ունենալ այն ամենը, ինչի կարիքն ունի…չմոռանանք, որ Լեւոնը համեստ է: Չեմպիոնը կյանքում կարեւորում է բարձր տրամադրությունը, որը թույլ է տալիս ամեն բան հաճույքով անել, իսկ Լեւոնի տրամադրությունը բարձրանում է ինչպես լավ լուրից, այնպես էլ. «Հաճախ լինում է, որ ես էլ չեմ հասկանում, թե ինչից է տրամադրությունս բարձրանում»:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Գաբրիել Սարգսյան. ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, խաղում է շախմատ, սակայն ամենագեղեցիկ սպորտը համարում է բիլիարդը

1208-g_sargsyan.jpg1208-g_sargsyan-1.jpg

1989 թվական. 6-ամյա Գաբրիելը իրենց բակում ուշադիր հետեւում է Սարգիս պապիկի եւ նրա ընկերոջ շախմատային խաղին` թե ինչպես են փայտե հին ու մեծ ֆիգուրները շարժվում տախտակի վրա` ստիպելով մեկին հաղթել, մյուսին` պարտվել:

տպել

Մի օր էլ փոքրիկ Գաբին պապիկին ասաց. «Պապ, արի միասին խաղանք»: Պապիկը զարմանում է, թե այդ ինչպես` արի խաղանք, եւ ասում է. «Գաբի, բայց սա հենց այնպես խաղ չէ, պետք է խաղալ իմանաս»: Գաբին պատասխանում է. «Ես արդեն գիտեմ»: Պապիկի հին շախմատով էլ նա խաղաց իր առաջին պարտիաները:

«Պապիկս շատ լավ էր խաղում, միշտ էլ սիրում էի հետեւել նրա խաղին»,-ասում է արդեն 25-ամյա Գաբրիելը:

1990-ականների սկիզբ. մի կին հաստ ու ծանր վերարկուով իր փոքրիկ տղային Քանաքեռից ոտքով տանում է Շախմատի տուն: Շախմատի գնալիս Գաբին միշտ աշխույժ էր, իսկ մայրը` տիկին Ալինան, ոգեւորվելով որդու հաջողություններով, անտեսելով ծանր սոցիալական պայմանները, պարտաճանաչ կերպով շաբաթական 4 անգամ որդուն տանում էր շախմատի: Պատահում էր, սակայն, որ հիասթափությունը այնքան մեծ էր լինում, որ ծնողները երկմտում էին` շարունակել շախմատի տանել, թե` ոչ: Բայց եւ այնպես, Գաբիի ծնողների շնորհիվ այդ ծանր տարիներին ծնվում էր նոր տաղանդ, ու նրանք ամեն ինչ արեցին, որ տաղանդը զարգանա որդու մեջ: Մայրն էլ ամեն անգամ այդ հսկայական տարածությունը ոտքով անցնելիս միգուցե սրտի ծածուկ անկյուններում հավատում էր, որ իզուր չէ իր տանջանքը, եւ որդին կփոխհատուցի մոր նվիրվածությունը:

Գաբին շատ սպասեցնել չտվեց: 1996 թվականին նա 14 տարեկանների աշխարհի չեմպիոն դարձավ: Թոռան միայն այս հաջողությունը հասցրեց տեսնել Գաբրիելի պապիկը` Սարգիս Սարգսյանը: Պապիկի հպարտությանը չափ չկար:

Գաբին իր առաջին աշխատավարձը` 300 ռուբլին, ստացավ 13 տարեկանում: «Այդ տարիներին այն գործարանը, որտեղ ամուսինս էր աշխատում, փակվեց, եւ նա անգործ մնաց: Դեռ պատանի Գաբին սկսեց մեր ընտանիքը պահել»,- պատմում է Գաբիի մայրը` տիկին Ալինան: «Մենք նրա շնորհիվ երբեք ոչ մի բանի կարիք չենք զգացել: Իմ եւ քրոջս ուսման, պարապելու, իմ ինստիտուտի վարձը, ամբողջը Գաբին է աշխատել»,-ավելացնում է Գաբիի մեծ քույրը` Սոնան: Գաբին այս առնչությամբ համեստաբար լռում է, ինչպես եւ համեստաբար լռում է իր բացառիկ շախմատային տաղանդի, հիշողության եւ աշխատասիրության մասին: Քույրերի նկատմամբ ուշադիր Գաբին երբեք դատարկաձեռն չի վերադառնում մրցախաղերից: «Գաբին որ մեզ նվեր է առնում, հենց այնպես չի գնում ձեռքի տակ ընկածը առնում, բերում: Եւ ընդհանրապես, նրա աջակցությունը` որպես եղբոր, ես միշտ զգացել եմ ու զգում եմ, ինչ էլ անում եմ, նա ինձ հետ է»,- պատմում է ավագ քույրը: Սակայն Գաբին առանձնահատուկ վերաբերմունք ունի փոքր քրոջ` Հայկուհու նկատմամբ. «Գաբին միշտ ասում էր, նույնիսկ երբ շատ փոքր էր, որ մրցախաղերի ժամանակ մենակ Հայկուհուն է կարոտում, նույնիսկ լացելու աստիճան»,-պատմում է Սոնան: Հայկուհին նույնիսկ ժամանակ չուներ պատմելու իր եղբոր մասին, որովհետեւ եղբոր սենյակի պահարաններն էր կարգավորում, քանի որ Գաբին «շատ բծախնդիր է»: Գաբիի բծախնդրության մասին «սարսափով» է պատմում նաեւ տիկին Ալինան. «Ես չեմ պատկերացնում, թե նրա խեղճ ապագա կինը ինչպես պետք է նրան դիմանա: Ճաշը ուտելիս գդալը երկար ուսումնասիրում է, հետո երկար ճաշի մեջ նայում ու, Աստված չտա, մի բան այն չլինի»: Սակայն նույնիսկ Գաբիի այս «վատ» գծին տան կանայք սիրով են վերաբերվում եւ միշտ ամեն ինչ անում, որպեսզի Գաբիի համար հարմար լինի: «Ինքը կարող է անկապ բանից շատ շուտ բորբոքվել, սակայն շուտ էլ զղջում է: Մենք էլ հասկանում ենք, որ դա նրա մասնագիտությունից է: Շախմատից նա շատ է լարվում: Իսկ նյարդերը մի տեղ պիտի թափի»,- կատակում են քույրերը:

Գաբիի հայրը` Էդիկ Սարգսյանը, գրեթե ոչինչ չպատմեց որդու մասին: Սակայն որդու հաջողություններից փայլող աչքերն ու նրա լռությունը ասում էին ավելին, քան կասեին հպարտության ու գովեստի բազում խոսքերը:

Գաբրիելն այնքան քչախոս ու համեստ է, որ անհնար է որեւէ բան իմանալ նրանից: Իրեն պահում է շատ սովորական, հասարակ մարդու պես ու օլիմպիական չեմպիոն դառնալու մասին խոսում է այնպես, ասես ինքն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի. «Դե, ես տաղանդավոր չեմ, քույրերս ավելի տաղանդավոր են, քան ես,- ասում է նա, ապա, մի քիչ մտածելուց հետո, ավելացնում,- լավ է այս շախմատը կա, թե չէ ինչ էի անելու»: Իրականում անելու բան հաստատ կլիներ, քանի որ նա հիանալի ֆուտբոլ է խաղում. «Հորեղբայրս մինչեւ հիմա ասում է, թե Գաբիին պետք էր ֆուտբոլի տալ, հաստատ շատ մեծ հաջողություններ կունենար»,- ասում է քույրը: Բացի այդ, Գաբին կարդալու մեծ սիրահար է. «Մինչ այս տարի կարդում էի ռուսական եւ արտասահմանյան գրականություն, բայց այս տարի որոշեցի, որ ես պարտավոր եմ հայ գրականությունն էլ կարդալ եւ հիմա «Քաոս»-ն եմ կարդում, շատ է դուրս գալիս»,- պատմում է Գաբին:

Հետաքրքիր է Գաբիի եւ Լեւոն Արոնյանի ընկերությունը, որը սկսվել էր, երբ տղաները 18-19 տարեկան էին, չնայած ծանոթ էին 8-9 տարեկանից: 8 տարեկանում, մրցաշարերից մեկի ժամանակ, Գաբրիելը խաղում էր 9-ամյա Լեւոն Արոնյանի հետ. «Այդ ժամանակ ես Լեւոնին հաղթեցի, բայց հետո նա շատ ուժեղացավ»: Գաբին ասում է, թե Լեւոնը բոլորից առանձնանում է իր չտեսնված շախմատային տաղանդով, Լեւոնն էլ իր հերթին նշում է, որ Գաբրիելի պես տաղանդավոր չկա: Եվ ակնհայտ է, որ տղաները անկեղծ են ու հավատում եւ աջակցում են մեկը մյուսին: «Լեւոնի հետ այլ ընկերություն է, նա ինձ միշտ օգնում է` թե’ մրցաշարերի ժամանակ, թե’ կյանքում առհասարակ: Առանց Լեւոնի մեր թիմը այս արդյունքներին չէր հասնի»,- հավաստիացնում է Գաբրիելը:

«Իմ մեջ այն չեմ սիրում, որ հաճախ եմ ժամանակս անկապ ծախսում, կարող է ժամերով նստեմ հեռուստացույցի առաջ, հետո զգամ, որ անիմաստ էր: Ընդհանրապես այդքան էլ աշխատասեր չեմ»,- ասում է Գաբին, սակայն ընտանիքի անդամները հակառակն են պնդում: «Այն տարիներին, երբ, իրոք, պետք էր շատ պարապել, Գաբին օրը 6-7 ժամ պարապում էր եւ երբեք չէր ծուլանում: Հիմա արդեն ամեն օր պարապելու կարիք չկա, դրա համար էլ այդպես է ասում»,- ասում է Սոնան:

Փոքր հասակից չարաճճի, շրջապատում ակտիվ ու անհամբեր Գաբրիելը միշտ ընկերների սիրելին է: Այնպես է ստացվել, որ դպրոց շատ վատ է հաճախել բազմաթիվ մրցախաղերի պատճառով, սակայն մինչեւ հիմա էլ ընկերություն է անում իր դասարանցիների հետ, նրացն հետ միասին տոնում իր հաղթանակը: «Գաբին ազնիվ է, բարի ու ընկերասեր, սակայն մի քիչ շուտ բռնկվող է»,- այսպես են բնութագրում իրենց սիրելի Գաբիին ընտանիքի անդամները:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Վլադիմիր Հակոբյան. «Շախմատը ֆանտազիայի եւ ինտուիցիայի խաղ է»

1208-v_hakobyan.jpg

10-ամյա Վալերին նոյեմբերի 26-ին դպրոցում բազմաթիվ շնորհավորանքներ էր ստանում: Հպարտանում էր իր հայրիկով, ով արդեն երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն: Նա նոյեմբերի 26-ի երեկոյան կրտսեր եղբայրների` 4-ամյա Էդուարդի, 1.5 տարեկան Սերգեյի ու մայրիկի հետ գնացել էր օդանավակայան` դիմավորելու իր չեմպիոն-հայրիկին:

Վլադիմիր Հակոբյանը 5 տարեկանում շաշկի էր խաղում, իսկ նրա հայրը համարում էր, որ չնայած որդու մոտ դա լավ է ստացվում, բայց շաշկին լուրջ խաղ չէ, եւ պետք է շախմատով զբաղվել. «Ես շախմատ այդքան էլ չէի սիրում, պարզ է, այն ավելի բարդ էր: Բայց սովորեցի ու միանգամից ինձ տարան Բաքվի այն ժամանակվա ամենալավ շախմատի դպրոցը»: Վլադիմիրին ստուգեցին եւ ապշանքով արձանագրեցին նրա ֆենոմենալ հիշողությունը: Առաջին մարզիչը` Ալեքսանդր Ասլանովը Վովայի հորն ասել է, թե ինքը դեռ չի տեսել, որ այդ տարիքում երեխան միանգամից ամեն ինչ ընկալի ու վերարտադրի: Այսպես սկսվեց նրա շախմատային կարիերան: Եվ միանգամից` մեկը մյուսի հետեւից, Վլադիմիրն ունենում է փայլուն արդյունքներ` 8 տարեկանում դառնում է առաջին կարգի շախմատիստ, 11 տարեկանում` սպորտի վարպետի թեկնածու:

Երբ Վլադիմիրը 14 տարեկան էր,Հայաստանի Շախմատի ֆեդերացիան նրան հրավիրեց Հայաստան, որտեղ էլ նա շարունակեց իր շախմատային հաջողությունները` 15 տարեկանում դառնալով սպորտի վարպետ:

Մինչ Հայաստան գալը 14-ամյա Վլադիմիրը Արգենտինայում դառնում է մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն:

1989-ին Պուերտո-Ռիկոյում նվաճում է մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը, 1991-ին` մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսկ 1999 թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Մասնակցելով ավելի քան 30 միջազգային մրցաշարերի` Վլադիմիր Հակոբյանը հեշտությամբ նվաճում էր բարձրագույն տիտղոսներ:

Վլադիմիրի ֆենոմենալ հիշողությունը շեշտում են Հայաստանի շախմատի հավաքականի բոլոր տղաները: Պարզվում է` նման հիշողություն է ունեցել նրա պապիկը. «Ես կարող եմ վերարտադրել 8 տարեկանի մրցաշարում իմ արած բոլոր քայլերը: Ամեն ինչ շատ ուժեղ է տպավորվում իմ մեջ: Եվ դրանից է, որ այնպիսի խաղեր, ինչպես «Բլոտն» է կամ «Դուրակը», ինձ համար իմաստը ու հետաքրքրությունը կորցնում են, ես ամենը հիշում եմ: Այդ պատճառով էլ ինձ շախմատը դուր է գալիս: Այստեղ երբեք քայլերը չեն կրկնվում, երբեք նույն իրավիճակները չեն ստեղծվում, եւ միշտ ստեղծագործելու տեղ կա: Շախմատը ֆանտազիայի եւ ինտուիցիայի խաղ է»,- ասում է Վլադիմիրը:

Իր շախմատային ապշեցուցիչ ուղու մասին Վլադիմիրը պատմում է շատ համեստորեն ու շեշտում, որ լինելով շախմատիստ` իր երեք որդիներից ոչ մեկին շախմատ խաղալ չի սովորեցնի, քանի որ գիտի, թե ինչ ահռելի ջանքեր են պահանջվում բարձունքի հասնելու համար. «Եթե լինել շախմատիստ` ապա միայն առաջին կարգի: Այսօր ես չեմ մտնում աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակի մեջ: Իսկ 2-րդ տասնյակում լինելը ինձ քիչ է սփոփում»:

Վլադիմիրը ցավով է նշում, որ մեր հավաքականի տղաները նույն թափով չեն կարողանում հանդես գալ անհատական մրցաշարերում: «Եթե նույն Գաբին անհատականի ժամանակ այսպիսի արդյունքներ ցույց տար, ապա աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակի մեջ կլիներ,նույնիսկ եռյակի, նույնն էլ ես կամ մյուս տղաները»,- ասում է Վլադիմիրը:

Համեստ ու զուսպ Վլադիմիրը ընկերական շրջապատում բավականին ակտիվ է. «Վովան շատ լավ մարդ է, հավասարակշռված է ու բարի: Նա ուրիշների հետ մի քիչ դժվար է կոնտակտի գնում, բայց շատ լավ ընկեր է»,-ասում է թիմակից Գաբրիել Սարգսյանը:

Վլադիմիրը խաղում է Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի ակումբներում: Բացի դրանից, զբաղվում է մարզչությամբ, եւ նրա բոլոր մարզիկներն արդեն գրոսմայստերներ են, իսկ Տիգրան Պետրոսյանը` արդեն Օլիմպիական չեմպիոն:

Ընկերներին Վովան հաճախ զբաղեցնում է երգով ու կիթառի նվագով: 6 տարեկանում նա ցանկություն հայտնեց կիթառ նվագել եւ մի քանի տարի հաճախեց կիթառի դասերի. «Ուսուցիչս ասում էր, թե 3 տարում ինձ հրաշալի կիթառահար կդարձնի, այնպես, որ կկարողանայի աշխարհում համերգներով հանդես գալ ու մեծ հաջողություններ ունենալ, սակայն ես ուղղակի ուզում էի ինձ համար նվագել ու երգել, ուրիշ ոչինչ»: Վլադիմիրը միշտ սիրով նվագում է ընկերների համար Վիսոցկու, Ռուբեն Հախվերդյանի երգերը, սակայն կիթառը իր հետ չի ճամփորդում. «Չեմ տանում հետս, բայց որ մի տեղ տան, միշտ կնվագեմ»,- ասում է շախմատիստը:

Վլադիմիր Հակոբյանը ասում է, որ մանկուց պարտություններին շատ հանգիստ է վերաբերվել եւ դրանք ոչ միայն չեն ընկճել նրան, այլ հակառակը` ուժ են տվել. «Պարտությունից հետո ես ավելի հավաքված եմ խաղում»:

Հավաքականի թիմային ոգին, որով մասնագետները բացատրում են Օլիմպիադայում տարած հաղթանակը, իրոք, շատ մեծ ազդեցություն է ունեցել տղաների վրա: «Ես էլ չեմ հասկանում` ինչու է այդպես: Կարծես թե նույն տախտակն է, խաղում ես, էլի, քեզ համար, բայց երբ կողքդ տեսնում ես քո 3 ընկերներին, մի տեսակ ուրիշ մթնոլորտ ես զգում, մենք անկեղծ ցավում ենք մեկս մյուսի համար, անկեղծ ուրախանում ու տխրում, երբ կողքիս զգում էի Լյովային, Գաբիին ու Տիգրանին, ինձ ավելի ուժեղ էի զգում, չնայած մեկ-մեկ նրանց խաղին հետեւելով` շեղվում էի»,- պարզաբանում է Վլադիմիրը:

«Երկու տարի առաջ, երբ Թուրինում չեմպիոն դարձանք, ուրախությունը, անկասկած, ավելի մեծ էր, այս անգամ մի տեսակ արդեն սովորական էր: Հետո` այս տարի մեզնից ոչ մեկը այնպես չէր ուրախանում, ինչպես 2006 թ. ցնծում էր մեր Կարենը: Ես նայում էի նրա ուրախությանը ու զարմանում, թե ինչպես կարելի է ամբողջ օրը հայկական դրոշի մեջ փաթաթված ուրախանալ: Ամենաէմոցիոնալը այս անգամ չկար: Եվ նույնիսկ զարմանալի էր, թե ինչպես 2-րդ անգամ չեմպիոն դարձանք, նույնիսկ անհավանական էր, քանի որ մեր միավորները ամենաբարձրը չէին,- զարմանում է Վլադիմիրը ու միանգամից ավելացնում,- իրականում ես գիտեմ` ինչու հաղթեցինք: Կարենը մեզ հետ էր, նա իր էներգիայով ամբողջ մրցաշարի ընթացքում մեր կողքին էր ու մեզ ուժ էր տալիս: Մենք նրա համար հաղթեցինք»:

Տա Աստված, որ Կարենի հոգին միշտ մեր տղաների հետ լինի ու միշտ նրանց հաղթական ոգով պարուրի...

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Տիգրան Պետրոսյան. «Կարելի է փորձել տեղափոխվել երրորդ տախտակ»

1208-chess.jpg

Շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյան կրտսերը ազգակցական ոչ մի կապ չունի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:

Չնայած` ժամանակին վերջինիս հաղթանակն ու շախմատային գերազանց խաղը որոշիչ դարձավ Լեւոն Պետրոսյանի ապագա որդու անվան ընտրության համար. «Հայրս, լինելով շախմատի սիրահար, երազել է որդի ունենալ, եւ քանի որ ազգանունը Պետրոսյան էր, Տիգրան անվանակոչել եւ շախմատ խաղալ սովորեցնել: Ստացվեց»,- ասում է չեմպիոնը: Տիգրանի հայրը` Լեւոն Պետրոսյանը, իր հինգ տարեկան որդու առաջին «մարզիչը» դարձավ` օգնելով նրան կատարել իմաստուն խաղի առաջին քայլերը: Այնուհետեւ 6 տարի Տիգրանը բացահայտում էր շախմատի գաղտնիքները մարզիչ Գագիկ Սարգսյանի օգնությամբ. «Նա իմ շախմատային ապագայի հիմքն է դրել, որը հետագայում ոչ մի մարզիչ չէր կառուցի»: Տիգրանը 17 տարեկանից առանց մարզչի է, սակայն նրա հետ է հայրը. «Հաղթանակից հետո գրեթե միշտ առաջինը հայրիկս է զանգահարում, այս անգամ էլ այդպես եղավ»:

Տիգրանը իր շախմատային կյանքում գրանցված բազում հաղթանակներ ունի` 1998 թ. 14 տարեկանների չեմպիոն, ապա տիտղոսը պահպանեց նաեւ 2002 թ.` 18 տարեկանների խմբում, 2004 թ. մեկնեց Հնդկաստան` աշխարհի 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար եւ վերադարձավ արծաթե մեդալով, 2005 թ. Տիգրանը առաջին տեղը գրավեց Իրանում եւ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարերում... Կարելի է երկար թվարկել, բայց, ինչպես չեմպիոնն է նշում, այս բոլոր հաղթանակների զգացողությունները անհամեմատելի են վերջինի` Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի հաղթանակի հետ. «Ես մեծացել եմ եւ այլ կերպ եմ ամեն ինչ ընդունում` հպարտություն ու ոգեւորվածություն եմ ապրել այս հաղթանակից, հատկապես, երբ հայրենիք եմ վերադարձել եւ զգացել ժողովրդի ուրախությունը, դա շատ մեծ բան է»: Ժողովրդի, հայրենիքի պատիվը բարձր պահելը Տիգրանի համար շատ կարեւոր է, ուստի, նկատի առնելով արդյունքի կարեւորությունը, նա ամբողջությամբ պայքարի մեջ էր ընկղմվել եւ մոռացել ստեղծագործելու մասին. «Շախմատում արվեստը դրսեւորվում է անհատական խաղի ժամանակ, անհատականը ավելի հեշտ է, որովհետեւ ամեն ինչ քեզանից է կախված եւ պարտավորվածություն քո առջեւ ես զգում, իսկ թիմային խաղերում քո ելույթը կանդրադառնա ամբողջ թիմի վրա, եւ դու քեզ ճնշված ես զգում, ուրեմն` Օլիմպիադայում իմ մեջ շախմատը դրսեւորվեց սպորտի տեսանկյունից»: Թեեւ շախմատում Տիգրանը սիրում է ստեղծագործել, բայց երբ կարեւորում է արդյունքը` «ավելի անհետաքրքիր շախմատ է խաղում». «Եթե ստեղծագործում ես, պետք է պատրաստ լինես պարտության, բայց այս դեպքում էլ հաճույք ես ստանում խաղից»:

Տ. Պետրոսյանը խոստովանում է, որ Օլիմպիադայի առաջին տուրերի ժամանակ հուզում կար, չնայած հակառակորդներն այդքան ուժեղ չէին. «Բայց տղաների եւ մարզիչի օգնությամբ մերվեցի իրավիճակին եւ հասկացա, թե ինչպես է պետք խաղալ: Հատկապես լարված էի Ադրբեջան, Ռուսաստան, Չինաստան պարտիաներում, բայց հաղթահարեցի»: Շախմատում ցանկացած դժվարություն հաղթահարելու համար, ըստ Տիգրանի, պետք է ունենալ լավ հիշողություն, լինել աշխատասեր եւ օժտված` շախմատ խաղալու բնածին տաղանդով. «Հիշողության տեսանկյունից չեմ համեմատվի Վլադիմիր Հակոբյանի հետ, նա ֆենոմենալ հիշողություն ունի, բայց ես էլ չեմ դժգոհում»:

Աշխատասիրությունը շախմատում դրսեւորվում է մարզվելու ձեւով` ինչքան շատ ես մարզվում, այնքան բարձրանում է շախմատային աշխատասիրության գործակիցդ: Տիգրանն ասում է, որ շատ չի մարզվում. «Շաբաթը երկու օր կարող է բաց թողնեմ ու չմարզվեմ, բայց երբ տուն եմ գալիս, շախմատը բացում եմ ու կես ժամ խնդիրներ լուծում»: Այս ջանքերի արդյունքն ակնհայտ է. Տիգրանը Չինաստանի հետ պարտիայում հավաքականին բերեց հաղթական միավորը, թեեւ համեստություն է անում. «Ես չէի ասի, որ դա հաղթական միավորն էր, քանի որ թիմային մրցում է, մեր տղաների հավաքած միավորների գումարը մեզ հաղթանակ բերեց»: Տիգրանի թիմակիցը` Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, բարձր է գնահատում Տիգրանի ավանդը. «Տիգրանը զարմացրեց այս անգամ, բոլորին թվում էր, թե Թուրինում թիմն ավելի ուժեղ էր, բայց Տիգրանը ցուցաբերեց շատ հասուն եւ ուժեղ խաղ, նրա դիրքերը գրեթե բոլոր պարտիաներում բարդ էին եւ ծանր: Հատկանշական է, որ հաղթական միավորը ինքը բերեց թիմին»:

Չպետք է անտեսել նաեւ տրամադրվածությունը խաղի նկատմամբ: Տիգրանին պարտիայից առաջ դրական տրամադրությամբ հանդես գալուն օգնում է կես ժամանոց արարողությունը. «Ունեմ իմ սիրած երգերը, որոնք պարտիայից առաջ պետք է լսեմ ու ոգեւորվեմ, կես ժամ է տեւում արարողությունը, եւ կա կոնկրետ ցանկ` 10 երգից բաղկացած. Քրիստինա Ագիլիերայի երգերից է մեծամասնությունը, շատ եմ սիրում նրա արվեստը»: Բայց այս փաստը կախվածության դրսեւորում չէ, քանի որ Տիգրանը ոչնչից կախված չէ. «Կախված եմ միայն ծնողներից, այն առումով, որ ուզում եմ միշտ կողքիս լինեն` մինչեւ կյանքիս վերջը»: Հնարավոր է` մարդկային հարաբերություններում Տիգրանը նոր կախվածության պատճառ ունենա` երկրորդ կեսը, բայց քանի որ նա դեռեւս չի հայտնվել... «Անձնական կյանքս հանգիստ է ընթանում` առանց նորությունների /ժպտում է/, ինձ թվում է` ամեն ինչ դեռ առջեւում է»: Եթե ինչ-որ մեկը Տիգրանի սիրտը շահելու մտադրություն ունի, ուրեմն, ինչպես եւ նա, կյանքում պետք է կարեւորի պարզ մարդկային հարաբերությունները, ընկերությունն ու ազնվությունը (միայն աղջիկների համար` Տիգրանը սիրում է խաշ, տապակած ճուտ եւ ձուկ, եթե վստահ եք, որ տղամարդու սիրտը կարելի է գերել խոհարարական հմտություններով):

Տիգրանը փոքր ժամանակ չարաճճի էր, սիրում էր բակում խաղալ, ինչպես եւ բոլոր երեխաները, նույնիսկ մի անգամ «լավ պրծավ». «Հեծանիվով որոշել էի աստիճաններով իջնել, ընկա ու վնասվեցի, բայց առանց լուրջ հետեւանքների»: Նա հիմա էլ է խաղում. «Երեւանում միշտ չեմ լինում, բայց երբ այստեղ եմ, Սիցիլիա ակումբ եմ հաճախում, որի անդամն եմ, ի դեպ, եւ այնտեղ «Մաֆիա» եմ խաղում` իմ սիրելի խաղն է»:

Չորորդ տախտակը, որի վրա խաղում էր Տիգրան Պետրոսյանը, նրան հաջողություն բերեց, ինչն էլ թույլ է տալիս շախմատում առաջ քաշել նոր նպատակներ ու ձգտումներ. «Չեմ կարող ասել` ինչպես կխաղայի 2-րդ կամ 3-րդ տախտակին, երբեք չեմ խաղացել, քանի որ այդ տախտակներին խաղացող մրցակիցները ավելի բարձր արդյունքներ ունեն: Ինձ թվում է, որ իմ արձանագրած արդյունքը` «+4», լավն էր, ուրեմն կարելի է փորձել տեղափոխվել 3-րդ տախտակ»:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Наконец-то Аронян выиграл у Иванчука. И сделал это уверенно и красиво.

Это на втором туре турнира в Наньцзин. Участвуют Веселин Топалов (Болгария, 2791), Василий Иванчук (Украина, 2786), Левон Аронян (Армения, 2757), Сергей Мовсесян (Словакия, 2732), Петр Свидлер (Россия, 2727), Бу Сянчжи (Китай, 2714).

Лидеры пока Аронян и Бу, по 1,5 очка.

Турнир круговая, по 2 встречи

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

да, молодец Левон, жаль не смог проследить за партией

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

За 6-е место на 38-й Всемирной шахматной Олимпиаде в Дрездене каждая из участниц женской сборной Армении и их тренер получили 2 000 евро премиальных. Об этом в ходе состоявшейся в дискуссионном клубе <Тесакет> пресс- конференции сообщил главный тренер женской сборной Армении международный гроссмейстер Арсен Егиазарян.

Напомним, что по итогам олимпийского турнира в Дрездене первые 10 мест в турнирной таблице заняли следующие команды - 1.Грузия - 18 очков, 2.Украина - 18, 3.США - 17, 4.Россия - 17, 5.Польша - 17, 6.Армения - 16, 7.Сербия - 16, 8. Китай - 15, 9.Израиль - 15 и 10.Беларусь - 15 очков.

Комментируя успех сборной Грузии Лилит Мкртчян, показавшая 3-й результат на 2-й доске (8 очков из 11 партий) назвала его немного случайным, поскольку сборная Грузии волей жребия не встретилась ни с украинками ни с американками, занявшими второе и третье места. Во многом успех грузинской команды предопределила фантастическая игра игравшей на 1-й доске легендарной экс-чемпионки мира Майи Чибурданидзе. <Майя Чибурданидзе уже давно не играет в активные шахматы и ее результат тем более поразителен, она играла просто фантастически, набрав 9,5 очков в 11 партиях. Когда эта выдающаяся спортсменка поднялась на сцену на церемонии награждения, зал стоя устроил ей долгую овацию>, - отметила Мкртчян. Что же касается игры сборной Армении, то, по словам участниц команды и ее тренера, несмотря на отличную игру им все же немножко не повезло и помешало волнение. В итоге матч с не очень сильной сборной Польши в 10-м туре был проигран и это помешало команде занять призовое место. Комментируя матч с Азербайджаном, в котором армянские шахматистки одержали убедительную победу Арсен Егиазарян заметил, что вообще играть с азербайджанской командой на международных турнирах непросто. <Мы объективно сильнее и должны побеждать, но мешать дополнительное волнение и ажиотаж вокруг игры. Рад, что на этот раз все сложилось более чем удачно. Азербайджанский тренер так расстроился, что не пришел подписывать итоговый протокол матча и не поздравил меня с победой, как это принято между тренерами>, - отметил Егиазарян.

Отвечая на вопрос корреспондента АрмИнфо девушки отметили поддержку и помощь со стороны игроков мужской сборной Армении, в итоге триумфально выигравшей Олимпиаду. <Наши мужчины часто давали нам советы - какой дебют разыграть, готовясь к матчам и просматривая в Интернете партии мы все время натыкались на выдающиеся партии, сыгранные нашими ребятами, особенно часто встречались партии, выигранные Левоном Ароняном. А когда в Дрезден перед последним туром прилетел президент Армении Серж Саргсян, мы все вместе поужинали, побеседовали друг с другом и это вдохновило нас на победу в последнем матче с Индией>, - отметила Сирануш Андреасян.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Рекорд Ван Юэ не состоялся. Парень не проигрывал 82 партии! Но сегодня на первом туре этапа гран при случилось. Таль умудрился не проиграть 93 партии подряд.

Там же играет Владимир Акопян. Ничья черными против Леко.

Аронян в Китае еще делит лидерство, 2,5 из 4

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ШАХМАТИСТ ГАБРИЭЛЬ САРГСЯН ПРИЗНАН ЛУЧШИМ СПОРТСМЕНОМ АРМЕНИИ 2008 ГОДА

Лучшим спортсменом Армении 2008 года признан победитель Олимпиады-2006 и 2008 международный гроссмейстер Габриэль Саргсян. Лучшей спортивной командой Армении признана мужская сборная по шахматам, которая в ноябре выиграла золотые медали Всемирной шахматной Олимпиады в Дрездене. Таковы итоги традиционного опроса, проведенного Федерацией спортивных журналистов Армении (ФСЖА) среди 43 представителей спортивных СМИ республики.

Победитель опроса 25-летний Саргсян набрал 313 баллов. На втором месте - чемпион Европы по тяжелой атлетике, бронзовый призер Олимпиады-2008 Тигран В. Мартиросян (289), на третьем - штангист Тигран Г. Мартиросян (276), ставший чемпионом Европы и завоевавшим "бронзу на Играх-2008.

В десятке лучших кроме Саргсяна обосновались еще три шахматиста-триумфатора дрезденской Олимпиады. Левон Аронян, набрав 245 баллов, занял четвертое место, а Владимир Акопян (208) и Тигран Петросян (116) обосновались соответственно на 6 и 10-м местах. Пятую строчку с 241 очком за собой застолбил борец греко-римского стиля Юрий Патрикеев, принесший Армении бронзовую награду Пекина-2008. Еще один "греко-римлянин" Роман Амоян (195 баллов), завоевавший "бронзу" Олимпиады-2008, занял седьмое место в опросе. Тяжелоатлет Геворг Давтян (164) и боксер Грачья Джавахян (117) разместились соответственно на 8 и 9-м строчках. Двое последних также стали бронзовыми призерами пекинских Игр.

Отметим, что лучшим спортсменом Армении 2007 года был признан Геворг Давтян.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ВЛАДИМИР АКОПЯН: "ВЫИГРАТЬ ОЛИМПИАДУ В ТРЕТИЙ РАЗ ПОДРЯД БУДЕТ НЕПРОСТО"

Армянский гроссмейстер Владимир Акопян, принимающий участие в эти дни в "Гран-при" ФИДЕ в Элисте, сказал, что сборной Армении будет сложно в третий раз кряду стать победителем Олимпиады. Как известно, Акопян в составе армянской дружины дважды подряд выиграл золотые медали Всемирных шахматных олимпиад в Турине-2006 и в Дрездене-2008.

"Конечно, оба достижения нам и всей Армении одинаково дороги, но повторного успеха добиться нашей сборной было гораздо сложнее, потому что против нас теперь играли как против действующих олимпийских чемпионов, - сказал Акопян в интервью пресс-службе Гран-при" в Элисте. - Защищать титул, как известно, всегда труднее, чем впервые завоевать его. Но больше радости нам принес все-таки первый триумф, в итальянском Турине. В Армении тогда было всенародное ликование. Да и сейчас наш народ очень радовался, но мы, игроки команды, уже не испытывали таких сильных чувств. Конечно, хотелось бы выиграть олимпиаду в третий раз, но сделать это будет весьма непросто".

Как уже сообщало ИА REGNUM, на третьем этапе "Гран-при" ФИДЕ в Элисте Акопян пока настроен весьма миролюбиво. По итогам пяти туров на счету Акопяна 2,5 очка. Это означает, что все свои партии он завершил вничью.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

На мемориал Петросяна появился единоличный лидер

Армянский шахматист Карен Григорян – единственный из участников, выигравший все партии в главном состязании «А» международного юношеского турнира «Мемориал Т.В. Петросяна», который проходит в эти дни в Москве. На полбалла от лидера отстают Иван Юдин, Иван Алдохин, Дарья Пустовойтова и еще один участник из Армении – Роберт Оганнисян. Восемь спортсменов имеют по 3 очка.

В турнире «В» ни один из участников не имеет стопроцентного показателя. По 3,5 очка набрали Анастасия Калмыкова (на фото), Егор Ковалев, Михаил Радченко, Иван Бабкин, Денис Воронков и Максим Вавулин.

Кстати, в турнире Б учавствует мой племянник Паравян Давид.. вроде пока неплохо держится.. 3 балла из 4-х возможных.. от лидеров отстает на полбалла :victory:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Corus Chess 2009

Состав группы «А» (средний рейтинг 2716, категория 19): Василий Иванчук (Украина, 2779), Магнус Карлсен (Норвегия, 2776), Александр Морозевич (Россия, 2771), Теймур Раджабов (Азербайджан, 2761), Сергей Мовсесян (Словакия, 2751), Левон Аронян (Армения, 2750), Ван Юэ (Китай, 2739), Гата Камский (США, 2725), Леньер Домингес (Куба, 2717), Майкл Адамс (Англия, 2712), Сергей Карякин (Украина, 2706), Люк Ван Вели (Нидерланды, 2625), Даниель Стеллваген (Нидерланды, 2612), Ян Смитс (Нидерланды, 2601).

Результаты 7 тура.

Иванчук – Мовсесян 0-1, Морозевич – Смитс 1-0, Карякин – Аронян, Адамс – Раджабов, Домингес – Ван Юэ, Ван Вели – Карлсен, Камский – Стеллваген ничьи.

Положение после 7 туров.

Карякин, Мовсесян – по 4,5; Раджабов, Аронян, Домингес – по 4; Камский, Карлсен, Адамс, Смитс, Ван Вели – по 3,5; Стеллваген – 3; Ван Юэ, Иванчук, Морозевич – по 2,5.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ПРЕЗИДЕНТ АРМЕНИИ СЕРЖ САРГСЯН НАЗВАЛ ПРИЧИНЫ УСПЕХА ШАХМАТ В СТРАНЕ

Президент Армении Серж Саргсян, повторно избранный сегодня, 26 января, на пост главы Федерации шахмат Армении (ФША), в рамках отчетно-выборной конференции (ФША) наградил заслуженных деятелей шахмат страны, арбитров, тренеров, победителей и призеров чемпионата Армении по шахматам, сообщает корреспондент ИА REGNUM.

В частности, золотую медаль имени легендарного армянского шахматиста Тиграна Петросяна получили почетный президент ФША Ваник Закарян, заместитель главы федерации Юрий Арустамян, неоднократный чемпион Армении Эдуард Мнацаканян. Медалей удостоились также Арман Пашикян (чемпион Армении-2009 среди мужчин) и Лилит Галоян (чемпионка Армении среди женщин).

"Успехи Армении в шахматах однозначно обусловлены талантом, волевыми качествами и подвигами наших шахматистов. Именно благодаря этому шахматы в Армении развиваются стремительными темпами", - заявил Серж Саргсян и добавил, что президиум ФША за эти годы также внес свою лепту в дело развития шахмат в стране.

Добавим, что за время нахождения Сержа Саргсяна на посту ФША мужская сборная Армении смогла дважды завоевать титул чемпиона - на олимпиадах в Турине (2006 год) и Дрездене (2008).

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Левон Аронян вышел в лидеры на супертурнире в Вейк-ан-Зее

В рамках 9-го тура супертурнира 19-й категории Corus Chess-2009 в голландском Вейк-ан-Зее армянский гроссмейстер Левон Аронян черными фигурами победил Гату Камского из США. Эта победа позволила Ароняну выйти в лидеры. На счету 27-летнего армянского спортсмена 5,5 очка. Ровно столько набрали еще два шахматиста - Сергей Карякин (Украина) и Леньер Домингес (Куба).

9-й тур

Ван Вели (Голландия) - Иванчук (Украина) - 0,5:0,5

Карякин (Украина) - Мовсесян (Словакия) - 1:0

Адамс (Англия) - Карлсен (Норвегия) - 0,5:0,5

Домингес (Куба) - Стеллваген (Голландия) - 1:0

Морозевич (Россия) - Раджабов (Азербайджан) - 0,5:0,5

Смитс (Голландия) - Ван Юэ (Китай) - 0,5:0,5.

Турнирное положение после девяти туров: Карякин, Аронян, Домингес - по 5,5; Раджабов, Мовсесян - по 5; Карлсен, Адамс, Смитс, Ван Вели - по 4,5; Камский, Ван Юэ, Иванчук - по 4; Стеллваген - 3,5; Морозевич - 3.

Пары десятого тура: Карлсен - Домингес, Аронян - Адамс, Карякин - Ван Вели, Раджабов - Смитс, Мовсесян - Ван Юэ, Иванчук - Камский, Стеллваген - Морозевич.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

С каждым годом все ровнее становится состав Коруса. В 6-м году победитель набрал 9, в 7-м-8,5, в прошлом вообще 8. Скорее всего и в этом году +3 будет достаточно. У Левона вроде несложная концовка.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Вот и +3. Аронян-Адамс 1-0. У преследователей вроде шансов выиграть мало. Левон будет за 3 тура единоличным лидером. Все в его руках дальше. Третий раз подряд-будет красиво

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Жалко!

Результаты 11 тура.

Группа А. Домингес – Аронян 1-0, Камский – Карякин 1-0, Ван Вели – Мовсесян 0-1, Ван Юэ – Раджабов 0-1, Морозевич – Карлсен, Адамс – Иванчук, Смитс – Стеллваген ничьи.

Одно радует - уже -два "ян" в лидерах...)))

Положение после 11 туров.

Группа А. Аронян, Раджабов, Мовсесян, Домингес – по 6,5;

Карлсен, Карякин – по 6;

Камский, Смитс – по 5,5;

Адамс, Иванчук, Ван Вели – по 5;

Ван Юэ, Стеллваген – по 4,5;

Морозевич – 4.

Изменено пользователем tolerant
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Интрига ..интрига!

За два тура шесть лидеров)))

На шахматном супертурнире, проходящем в голландском Вейк-ан-Зее, состоялись матчи 12-го тура. Российский гроссмейстер Александр Морозевич чёрным разошёлся миром с армянином Левоном Ароняном. В других матчах зафиксированы следующие результаты.

Сергей Мовсесян (Словакия) — Теймур Раджабов (Азербайджан) — 0,5:0,5

Даниель Стеллваген (Голландия) — Ван Юэ (Китай) — 0,5:0,5

Магнус Карлсен (Норвегия) — Ян Смитс (Голландия) — 1:0

Василий Иванчук (Украина) — Леньер Домингес (Куба) — 0,5:0,5

Сергей Карякин (Украина) — Майкл Адамс (Англия) — 1:0

Люк ван Вели (Голландия) — Гата Камски (США) — 0,5:0,5

Турнирное положение после 12-го тура

1-6. Аронян, Мовсесян, Домингес, Раджабов, Карякин, Карслен — 7

7-10. Смитс, Иванчук, ван Вели, Камски — 5,5

11-13. Адамс, Ван Юэ, Стеллваген — 5

14. Морозевич — 4,5.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

За два тура??? :blink:

Остался последний тур!

И расклад для наших шахматистов не самый блестящий. Но будем надеяться.

G. Kamsky - S. Movsesian

M. Adams - L. van Wely

L. Dominguez - S. Karjakin

A. Morozevich - V. Ivanchuk

J. Smeets - L. Aronian

Y. Wang - M. Carlsen

T. Radjabov - D. Stellwagen

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Блин, у Левона пока ничего хорошего. Тоесть идет на ничью(

Ничья( думаю обойдут

Изменено пользователем Zampano
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Вообще непонятно. Раджабов тоже поделил очко. И у всех остальных из шести пока не видно выигрыша. Неужели шестером выиграют с +2 из 13?

Домингес с Карякиным выдают настоящий финал. Жалко, но справедливо будет, если там выявится единоличный победитель турнира

Изменено пользователем Zampano
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Мовсисян-ничья. карлсен вытащит ничью в лучшем случае. Карякин побеждает черными .Домингеса в цайтноте "ляпнул".

Сергей заслужил!

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте учётную запись или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать учётную запись

Зарегистрируйтесь для создания учётной записи. Это просто!


Зарегистрировать учётную запись

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас